Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Խոչընդոտել է ծառայության աշխատանքին  2009-08-27 06:50

Օգոստոսի 27-ին ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների հատուկ խումբը Վանաձոր քաղաքի Վարդանանց եւ Սպանդարյան փողոցներում իրականացրել է կատարողական գործողություններ, որոնց արդյունքում տարածքից հանվել եւ տեղափոխվել է 10 ոչ հիմնական շինությունª բնակելի տնակներ:

Գործողությունները իրականացվել են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 10 վճռի հիման վրա ստացված կատարողական վարույթներովª Վանաձորի քաղաքապետարանի հայցերով: Տնակները տեղափոխվել են Վանաձորի Սանկտ-Պետերբուրգ փողոցի 5-րդ տնակային ավան: Միաժամանակ պահպանվել են բնակիչների բոլոր գույքային իրավունքները, ապահովվել է տնակների եւ գույքի տեղափոխումը նշված թաղամաս: Հարկադիր ծառայողների գործողություններիը անցել են առանց միջադեպերի մինչեւ պարտապան Անահիտ Մարգարյանի տնակի տարհանման գործողությունները սկսելը: Նշված անձը սուր կտրող-ծակող գործիքով մի քանի անգամ փորձել է հարվածել հարկադիր կատարողին, սակայն նրա գործողությունները կանխվել են: Հասկանալով Ա.Մարգարյանի այդ պահի հոգեվիճակը, ոստիկանները եւ հարկադիր կատարողները ընթացք չեն տվել միջադեպին:

Սակայն Ալավերդուց ժամանած «Առավոտ» թերթի եւ hetq.am կայքի լրագրող Լարիսա Փարեմուզյանը նույն պահին միջամտել է հարկադիր կատարողների գործողություններին: Հարկադիր կատարողի պահանջըª ներկայանալ, Լ.Փարեմուզյանը անտեսել է եւ կոպտել ծառայողներին: Նա ներկայացել է միայն իրավիճակը սկանդալայինին վերածելուց հետո: Փորձելով ներխուժել տարհանվող տնակ, լրագրողը խոչընդոտել է հարկադիր կատարողների աշխատանքին: Նշենք, որ բացի Լ.Փարեմուզյանի, ծառայողների գործողություններին ականատես էին նաեւ բազմաթիվ լրագրողներ, որոնք առանց որեւիցե խնդիր հարուցելու կատարում էին իրենց մասնագիտական պարտականությունները:

ԴԱՀԿ ծառայությունը Լ.Փարեմուզյանի նման գործելակերպը համարում է անընդհունելի եւ դիտում է որպես սադրանք:

ԴԱՀԿ ծառայության մամլո քարտուղար


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio