Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-22 11:32 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-08 12:49 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզում  2017-02-25 13:47

  ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը ս/թ փետրվարի 24-ին Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնում: Հերթական մարզային այցելության ընթացքում կառույցի ղեկավարը եղել է նաև Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի Մարտունի-Վարդենիս բաժանմունքում, ինչպես նաև Գավառի նստավայրում:
 
Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձել է Գեղարքունիքի մարզային բաժնի խնդիրներին, ծառայողների աշխատանքային պայմաններին, ինչպես նաև կատարողական վարույթների իրականացման շրջանակում ի հայտ եկող այլ հարցերի, լսել Ծառայության Գերղարքունիքի մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած խնդիրներն ու հարցադրումները:
   Կառույցի ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել ոչ գույքային բնույթի, մասնավորապես՝ երեխայի համար ալիմենտի բռնագանձման, տեսակցությունների և երեխայի՝ մի ծնողից մյուսին հանձնմանն առնչվող կատարողական վարույթների իրականացմանը՝ հանձնարարելով խիստ ուշադիր ու հետևողական լինել կատարողական գործողությունների իրակացման ընթացքում: <<Մենք պարտավոր ենք օպերատիվորեն արձագանքել քաղաքացիների յուրաքանչյուր դիմումին և կատարողական վարույթներն իրականացնել օրենքով սահմանված ժամկետում՝ խստորեն պահպանելով օրենքի տառը>>,- ընդգծել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը:
  
Անդրադառնալով այլ հարցերի՝ կառույցի ղեկավարը շեշտել է Ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի աշխատակիցների բարձր կարգապահությունը՝ նշելով, որ դա աշխատանքի արդյունավետության ապահովման առանցքային նախադրյալ է։









Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio