Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Ի պատասխան "Հրապարակ" թերթի հրապարակման  2009-09-11 03:02

2008 թվականի օգոստոսի 1-ին Վարչական դատարանից ստացված կատարողական թերթի հիման վրա ԴԱՀԿ ծառայությունում հարուցվել է վարույթ, որի շրջանակներում նույն օրը կայացվել է որոշում` պարտավորեցնել «Արթուն» ԲԲԲ-ի տնօրենին տրամադրել Էդուարդ Թադեւոսյանին արտոնյալ կենսաթոշակի անցնելու համար անհրաժեշտ ճշգրտող աշխատանքի պայմանների հատուկ բնույթը հաստատող տեղեկանք: 20 օր անց «ԴԱՀԿ մասին» օրենքի 72 հոդվածի համապատասխան որոշում է կայացվել տուգանել պարտապանին 400 հազար դրամի չափով:

Տեղեկանքը չտրամադրելու պատճառով սեպտեմբերի 19-ին կրկին որոշում է կայացվում պարտավորեցներու մասին, այնուհետեւ` կրկին տուգանք նշանակելու մասին: 26.06.09թ. Վճռաբեկ դատարանը վճռում է` «Վարչական դատարանի վճիռը փոխել: «Արթուն» ԲԲԲ-ի տնօրենի հայցը բավարարել, անվավեր ճանաչել ԴԱՀԿ-ի պարտապանին տուգանելու մասին որոշումը»:

Այս ամենը գրեթե նույնությամբ ներկայացված է հոդվածագրի կողմից, սակայն արված հետեւությունները չեն համապատասխանում ներկայացվածին: Հարկ ենք համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ ԴԱՀԿ ծառայությունը գործում է դատարանների վճիռների եւ որոշումների հիման վրա, անկախ վարույթներում ներգրավված կողմերի ով լինելուց: Ներկայացված գործընթացից պարզ է դառնում, որ նշված վարույթի շրջանակներում եւս ծառայությունը գործել է օրենքների պահանջներին համապատասխան:

ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio