Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-08-12 16:28 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2019-08-06 10:13 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է

2019-08-05 16:51 Օգոստոսի 4-ից ուժի մեջ են մտել մի շարք օրենքներ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Արմեն Հարությունյան. <<Յուրաքանչյուր հարկադիր կատարողի բարեխիղճ աշխատանքը նպաստում է Ծառայության դերի ընկալման բարձրացմանը>>  2017-03-17 09:50

   ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը ս/թ մարտի 16-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության Վայոց Ձորի մարզային բաժնում, որին մասնակցել է նաև Ծառայության ղեկավար կազմը:
 
Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում Արմեն Հարությունյանն անդրադարձել է Վայոց Ձորի մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթների ընթացքին, ծանոթացել բաժնի խնդիրներին ու հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին, բաժնի աշխատակիցների հետ քննարկել առարկայական այլ հարցեր, ինչպես նաև տվել մի շարք հանձնարարականներ:
 
Ծառայության ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել հարկադիր կատարողների ու քաղաքացիների շփումներին՝ առօրյա կատարողական գործողություններ իրականացնելիս, ու ևս մեկ անգամ շեշտել, որ հարկադիր կատարողի պարտականությունն է նաև Ծառայության ու հենց իր՝ հարկադիր կատարողի տեղը, դերն ու գործունեության կարևորությունն ամրապնդելը հասարակության շրջանում. <<Յուրաքանչյուր հարկադիր կատարողի, Ծառայության յուրաքանչյուր աշխատակցի բարեխիղճ աշխատանքը նպաստում է Ծառայության դերի ընկալման բարձրացմանը: Հարկադիր կատարողի գործառույթի պատշաճ կերպով կատարումն արմատավորում է մեր քաղաքացու մեջ Ծառայության նկատմամբ ձևավորված հարգանքը, նպաստում քաղաքացի – հարկադիր կատարող կապի ամրապնդմանը>>:
 
Արմեն Հարությունյանը նշել է, որ Ծառայությունում կատարվել են բազմաթիվ առանցքային փոփոխություններ, և ներդրված արդիական ծրագրերի մասին անպայմանորեն հարկ է իրազեկել նաև մարզերում բնակվող քաղաքացիներին, ինչի վերաբերյալ Ծառայությունում արդեն մշակվում են կոնկրետ մեխանիզմներ:
 
Անդրադառնալով այլ հարցերի՝ կառույցի ղեկավարն ընդգծել է, որ Ծառայությունում մշտական ու շարունակական են լինելու բարեփոխումները՝ ուղղված ոչ միայն հարկադիր կատարողների աշխատանքային ու այլ պայմանների բարելավմանը, այլև քաղաքացիների համար Հարկադիր կատարման ծառայության գործառույթների առավել հասանելի ու մատչելի դարձնելուն:







Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio