Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Օգտագործում է հեռուստաընկերությունը ԴԱՀԿ-ն վարկաբեկելու համար  2009-09-23 10:00

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության վարույթներով պարտատեր հանդիսացող որոշ անձինք դատարանի որոշումները կատարելու փոխարեն իրենց սեփական ԶԼՄ-ներով խղճուկ փորձեր են անում վարկաբեկել ծառայության հեղինակությունը:

Խոսքը գնում է Աջափնյակ-Դավիթաշեն ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող դատական գործով պատասխանող անձ հանդիսացող Վարշամ Ղարիբյանի մասին:

Հայցը դատարան են ներկայացրել "Մավա իմպուլս" եւ "Շանթ+" կազմակերպությունները, որոնք վիճարկում են Վարշամ Ղարիբյանին պատկանող  շուրջ 100 հատ բեռնատար եւ մարդատար ավտոմեքենաների շահագործման իրավունքը: Դատական գործի շրջանակներում ԴԱՀԿ ծառայությունը ստացել է կատարողական թերթ, որպես հայցի ապահովման միջոց արգելանք դնել վիճարկվող ավտոմեքենաների վրա, ինչը եւ իրականացվել է:

Սակայն ավտոմեքենաներն ապօրինի օգտագործվել են, ինչի համար եւ պատասխանատու անձինք տուգանվել են ընդհանուր առմամբ 2,6 միլիոն դրամի չափով: Տուգանքների գումարները վճարվել  են ամբողջությամբ, իսկ արձանագրություններում այդ անձինք նշել են, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների գործողությունների վերաբերյալ առարկություններ չունեն:

Չնայած դրան, պարտատեր Վարշամ Ղարիբյանին պատկանող "Երեւան" հեռուստաընկերությունն օրերս նախաձեռնել է հատուկ թողարկում-հեռուստառեպորտաժ, որտեղ խեղաթյուրվել են փաստերը եւ փորձ է արվել վարկաբեկել ԴԱՀԿ ծառայությանը:     

ԴԱՀԿ ծառայությունը հայտնում է, որ շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները, չտարբերակելով կատարողական վարույթներն ըստ իրենց գումարային ծավալների կամ մասնակիցների ով լինելու, եւ անկախ այն հանգամանքից, թե ինչ հեռուստաընկերությունների սեփականատերեր են ներգրավված վարույթներում:

Դատական ակտերը կամովին չկատարելու դեպքում ծառայությունն իրեն վերապահված գործառույթներն իրականացնելու է հետեւողականորեն եւ օրենքի ողջ խստությամբ:

ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio