Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում

2019-02-04 14:28 Ամենամսյա խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
ԴԱՀԿ ծառայության ղեկավարության այցը Ռուսաստան  2009-10-02 10:30

ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի գլխավորությամբ, սեպտեմբերի 24-ից 27-ը, մասնակցել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի «Զելյոնայա Պոլյանա» առողջարանում տեղի ունեցած  Ռուսաստանի դատական կատարածուների դաշնային ծառայության /ՌԴԿԴԾ/ համառուսաստանյան Սպա րտակիադայի եզրափակիչ փուլին:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը մրցույթի մասնակիցներին դիմել է շնորհավորական ուղերձով, որում նշվել է` «Սպորտում արդար մրցակցությունը եւ հակառակորդին հարգելու ունակությունը հանդիսանում են փոխըմբռման, ընկերական կապերի կայացման եւ սերտ համագործակցության լավագույն միջոց»:

Այցի շրջանակներում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի եւ ՌԴԿԴԾ տնօրեն, Գլխավոր դատական կատարածու Օլեգ Պարֆենչիկովի միջեւ ձեռք են բերվել մի շարք փոխհամաձայնություններ: Մասնավորապես` քննարկվել են դատական կատարածուների միջազգային միության ստեղծման հետ կապված հարցերը: Հարկ է նշել, որ ներկայումս ԴԱՀԿ ծառայության հետ համատեղ քննարկվում է ապագա կառույցի կանոնադրության նախագիծը, որի հաստատումը սպասվում է առաջիկայում: Քննարկվել է նաև ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների հնարավոր մասնակցությունը Սպարտակիադային, մասնավորապես, համալիր ըմբշամարտ մարզաձեւում:

Բացի այդ, ձեռք է բերվել պայմանավորվածություն փորձի փոխանակման նպատակով /գործնական եւ տեսական հիմնահարցեր/ հանդիպումներ կազմակերպել երկու կառույցների ներկայացուցիչների միջեւ:

Ինչպես նշել է Միհրան Պողոսյանը, ռուսաստանյան գործընկերների առաջադիմական փորձը հետաքրքիր է ԴԱՀԿ ծառայությանը, իսկ հայաստանյան գործընկերներն էլ իրենց  հերթին պատրաստ են կիսվել իրենց փորձով: Օլեգ Պարֆենչիկովը գոհունակությամբ ընդհունել է առաջարկը:

Նշենք, որ ավանդույթ դարձած Ռուսաստանի դատական կատարածուների դաշնային ծառայության համառուսաստանյան Սպարտակիադան կազմակերպվում է չորրորդ անգամ: Այն կրում է միջոցառման նախաձեռնող, Ռուսաստանի դատական կատարացուների դաշնային ծառայության Կրասնոդարի վարչության առաջին ղեկավարի` Միխաիլ Ռիսինովի անունը:

ԴԱՀԿ մամուլի քարտուղար                


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio