Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-08-12 16:28 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2019-08-06 10:13 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է

2019-08-05 16:51 Օգոստոսի 4-ից ուժի մեջ են մտել մի շարք օրենքներ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի շնորհավորական խոսքը Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ  2017-05-05 09:20

 

   Հարկադիր կատարման ծառայության սիրելի՛ աշխատակիցներ,

   Հարգելի՛ գործընկերներ,


  Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Հարկադիր կատարողի օրը, և Հարկադիր կատարման ծառայությունը տոնում է իր կազմավորման 19-րդ տարեդարձը: Շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ:

Հարկադիր կատարման ծառայությունը մշտապես բարեփոխվում է, արդիականացվում, համապատասխանեցվում է ժամանակի հրամայականներին, և Ծառայության յուրաքանչյուր ձեռքբերում ու հաջողություն ձեր բոլորի քրտնաջան և պատասխանատու աշխատանքի արդյունքն է: Փաստ է, որ այսօր Ծառայությունն առավել քան ճանաչելի, ընդունված ու ընկալված է թե՛ ներպետական, թե՛ միջազգային հարթակներում: Լիահույս եմ, որ դրական ու արմատական փոփոխությունները լինելու են շարունակական և ուղղված են լինելու հենց մեր քաղաքացիների համար Ծառայության գործառույթներն առավել թափանցիկ ու մատչելի դարձնելուն, Ծառայության հանդեպ ձևավորված բարձր վստահությունն էլ ավելի ամրապնդելուն:

Մեր համակարգի կայացման ու զարգացման գործում, անշուշտ, մեծ ավանդ ունեն ինչպես Ծառայության վետերանները, որոնց դերն անգնահատելի է, այնպես էլ երիտասարդ սերնդի ներկայացուցիչները, որոնք սպային վայել բարձր պատվով, մեծագույն պատասխանատվությամբ ու ջանասիրությամբ են իրականացնում իրենց ստանձնած այդչափ կարևոր առաքելությունը՝ հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ և մաղթում, որ յուրաքանչյուրիդ կյանքում այսուհետ լինեն միայն նորանոր ձեռքբերումներ, հաջողություններ, լինեք առողջ, երջանիկ, ու թո՛ղ յուրաքանչյուր լուսաբաց բոլորս դիմավորենք միայն խաղաղ երկնքի ներքո:


ՀՀ գլխավոր հարկադիր կատարող,
Արդարադատության գեներալ-մայոր
Արմեն Հարությունյան





Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio