Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է աշխատանքային ամփոփիչ խորհրդակցություն  2017-05-10 12:57

   Այսօր՝ մայիսի 10-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:
 
Հերթական ամենամսյա աշխատանքային խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին զեկուցվել է նախորդ խորհրդակցության ընթացքում տրված և արդեն կատարված հանձնարարականների մասին: Ամփոփվել է 2017 թվականի ապրիլ ամսվա ընթացքում հարուցված, ավարտված ու կարճված կատարողական վարույթների վերաբերյալ վիճակագրությունը: Անդրադարձ է կատարվել նաև Ծառայության բաժինների կողմից իրականացված բռնագանձումների ծավալին՝ համեմատականներ անցկացնելով ինչպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, այնպես էլ առաջին չորս ամիսների վիճակագրական ցուցանիշների հետ:
   
Կառույցի ղեկավարին, ըստ օրակարգի, ներկայացվել է նաև Ծառայության թեժ գծին կատարված զանգերի քանակն ու դրանց բովանդակությունը: Մասնավորապես՝ զեկուցվել է, որ հաշվետու ամսում Ծառայության թեժ գծի միջոցով ստացված զանգերի թիվը կրճատվել է: Վերոնշյալի հետ կապված՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն արձանագրել է, որ սա վկայում է մեկ բանի մասին. Ծառայության ընտրած ուղին ու տեսլականը ճիշտ են ու արդեն տալիս են իրենց դրական արդյունքները: Քաղաքացիների համար առավելապես թափանցիկ և բաց դարձնելով Ծառայության գործառույթները, հնարավորինս կրճատելով քաղաքացի – հարկադիր կատարող շփումները՝ Ծառայությունը շարունակապես ներդրնելու է նոր միջոցներ ու մեխանիզմներ, որպեսզի քաղաքացու համար էականորեն դյուրինացվեն թե՛ վճարման պայմանները, թե՛ հնարավորինս ապահովվի քաղաքացի – հարկադիր կատարող հետադարձ կապը:
 
Արմեն Հարությունյանը Ծառայության բաժինների պետերին տեղեկացրել է, որ Ծառայության արդիական ծրագրերի մասին քաղաքացիներին հնարավորինս պարզ ու մատչելի լեզվով իրազեկումը կրելու է շարունակական բնույթ:
 
Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության բաժինների պետերին տվել է նաև այլ հանձնարարականներ:








Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio