Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Սանկտ-Պետերբուրգում  2017-05-17 10:30

   Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորությամբ, ս/թ մայիսի 17-19-ը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնության քաղաք Սանկտ-Պետերբուրգում՝ Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրենի և Դատական կատարողների միջազգային միության նախագահի հրավերներով: Պատվիրակությունը մասնակցելու է Պետերբուրգյան 7-րդ միջազգային իրավաբանական ֆորումին, ինչպես նաև դրա շրջանակներում անցկացվող՝ Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա կիսամյակային նիստին, որը տեղի է ունենալու ս/թ մայիսի 19-ին:
   
Այսօր՝ մայիսի 17-ին, մեկնարկել է Միջազգային իրավաբանական ֆորումը, որին մասնակցելու հայտ է ներկայացրել աշխարհի շուրջ 79 երկրի պատվիրակ: Ֆորումն անցկացվում է՝ սկսած 2011 թվականից, և դրա գլխավոր կազմակերպիչը Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունն է՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահի հովանու ներքո: Միջազգային իրավաբանական ֆորումը եզակի հարթակ է՝ բարձրաստիճան պաշտոնյաների, պետությունների ներկայացուցիչների, միջազգային մասշտաբի իրավագետների ու միջազգային հարաբերությունների ոլորտի փորձագետների միջև երկխոսության ու լայնածավալ քննարկումների համար: Հայաստանի Հանրապետության Հարկադիր կատարման ծառայությունն այս կարևոր միջոցառմանը մասնակից է դառնում առաջին անգամ:
   
Եռօրյա աշխատանքային այցի ընթացքում նախատեսվում են նաև Արմեն Հարությունյանի հանդիպումները գործընկեր կառույցների ղեկավարների հետ, որոնց շրջանակում կքննարկվեն փոխգործակցության խորացման, հետագա զարգացման ու փորձի փոխանակման ընդլայնման հեռանկարները:



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio