Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Արմեն Հարությունյանը Սանկտ-Պետերբուրգում հանդիպումներ է ունեցել գործընկեր կառույցների ղեկավարների հետ  2017-05-19 13:41

    Այսօր՝ մայիսի 19-ին, Սանկտ-Պետերբուրգում մեկնարկել է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա կիսամյակային նիստը, որին մասնակցում է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:
   
Դատական կատարողների միջազգային միության խորհրդի կիսամյակին նիստը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա մայիսին կամ հունիսին և ամփոփում է Դատական կատարողների միջազգային միության կիսամյակային գործունեությունը՝ անդամ ու դիտորդ երկրների մասնակցությամբ: Դրա ընթացքում քննարկման առարկա են դառնում նաև Դատական կատարողների միջազգային միության առաջիկա 6 ամիսների գործունեության հիմնական միջոցառումներն՝ իրենց ժամանակացույցով:
    
Սանկտ-Պետերբուրգ կատարած աշխատանքային եռօրյա այցի ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը մի շարք հանդիպումներ է ունեցել գործընկեր կառույցների ղեկավարների հետ, մասնավորապես՝ առանձնազրույց է ունեցել Դատական կատարողների միջազգային միության նախագահ Ֆրանսուազ Անդրիոյի հետ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ղեկավարած պատվիրակությունն աշխատանքային քննարկումներ է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության դատական պրիստավների դաշնային ծառայության, Բելառուսի արդարադատության նախարարության հարկադիր կատարման գլխավոր վարչության, Նիդերլանդների Թագավորության մասնագիտացված դատական պրիստավների թագավորական միության, Մոլդովայի դատական կատարողների ազգային միության, Էստոնիայի դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի, Լատվիայի հարկադիր կատարողների խորհրդի ղեկավար կազմերի հետ:
 
Հանդիպումների ընթացքում կողմերը երկուստեք ընդգծել են միջազգային հաագործակցության ոլորտում փոխգործակցության խորացման և առաջադեմ փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Արմեն Հարությունյանը ներկայացրել է Հարկադիր կատարման ծառայության հետագա զարգացման հեռանկարները և հույս է հայտնել, որ համագործակցության ընդլայնման ձեռքբերված պայմանավորվածություններն առարկայական կդառնան մոտ ապագայում:
  
Բացի աշխատանքային քննարկումներից, գործընկերները շնորհավորել և աշխատանքային նորանոր հաջողություններ են մաղթել Արմեն Հարությունյանին՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:









Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio