Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունում նշվել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը  2017-06-02 11:36

  Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Հարկադիր կատարման ծառայությունն ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով ներգրավված թվով 150 երեխաների համար կազմակերպել է ուրախ մանկական միջոցառումներ ու հանձնել նվերներ:
 
Տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է Գյումրի քաղաքից: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը Ծառայության ղեկավար կազմի որոշ անդամների հետ այցելել է Ծառայության Շիրակի մարզային բաժին՝ անձամբ շնորհավորելու երեխաների տոնը: Նախքան տոնական միջոցառման մեկնարկը՝ Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզային բաժնի ղեկավար կազմի հետ, որի ընթացքում Ծառայության ղեկավարին են զեկուցվել Շիրակի մարզային բաժնում հարուցված կատարողական վարույթների ընթացքի և կատարված այլ աշխատանքների մասին, որոնց վերաբերյալ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տվել է համապատասխան հանձնարարականներ:
 
Ծառայության Շիրակի մարզային բաժնի բակում կազմակերպված ուրախ տոնական միջոցառման ընթացքում երեխաներին ողջունել և շնորհավորել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը, ով իր խոսքում նշել է. «Սիրելի՛ երեխաներ, մաղթում եմ ձեզ անհոգ մանկություն, առողջություն, երջանկություն, խաղաղ երկինք: Դուք եք կերտելու մեր երկրի ապագան: Մաղթում եմ ձեզ բազում հաջողություններ՝ կյանքում իրագործելու և հնարավոր դարձնելու ձեր բոլոր երազանքներն ու նպատակները»:
 
Այնուհետ երեխաներին են հանձնվել նվերներ, որից հետո նրանք հարկադիր կատարողների ուղեկցությամբ այցելել են Գյումրիի Բագրատունյաց հրապարակ՝ դիտելու ուրախ տիկնիկային ներկայացում:
 
Տոնական միջոցառումների շարքը շարունակվել է նաև Երևանում: Հարկադիր կատարման ծառայության վարչական շենքում հունիսմեկյան ուրախ միջոցառմանը ներկա է եղել 5-12 տարեկան թվով 35 երեխա: Ծառայության հրավերով երեխաների տոնն ավելի ուրախ են դարձրել հեքիաթների հերոսները: Միջոցառման ընթացքում երեխաներին ողջունել և շնորհավորել է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Գագիկ Միրիջանյանը՝ մաղթելով երեխաներին անհոգ և ուրախ մանկություն և ամենայն բարիք:












Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio