Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ԴԱՀԿ ծառայության ղեկավարության այցը Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր  2009-10-09 10:14

ՀՀ ԱՆ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավարության պատվիրակությունը հանրապետության Գլխավոր հարկադիր կատարողի գլխավորությամբ ս/թ հոկտեմբերի 6-7 աշխատանքային այցով մեկնեց Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզեր:

Այցը պայմանավորված էր նրանով, որ ծառայության մայրաքաղաքի գրասենյակները ամբողջովին ապահովված են շինություններով, գույքով եւ տեխնիկական միջոցներով, իսկ հեռավոր մարզերում որոշակի խնդիրներ են ի հայտ գալիս: Այսպես, Վայոց Ձորի տարածքային բաժնում, ինչպես նաեւ Գորիս-Սիսիան բաժանմունքում առկա է շենքային պայմանների բարելավման խնդիր: Այցի ընթացքում Գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի հրամանով նախաձեռնվեց այդ պայմանների բարելավման գործընթացը: Բացի այդ ընդլայնված խոհրդակցությունների ընթացքում /հարկադիր կատարողների մասնակցությամբ/ տեղի ունեցավ մտքերի անկեղծ փոխանակում, որի ժամանակ ծառայողները ներկայացրեցին մի շարք առաջարկություններ: Դրանց թվում օրենսդրական եւ կազմակերպչական խնդիրներ:

«Ես ցանկանում եմ, որ ամեն մի ծառայող աչքի ընկնի իր նախաձեռնություններով եւ առկա խնդիրների հնարավոր լուծման իր տարբերակներով: Կուզենաի, որպեսզի ամեն ծառայողի, այդ թվում հեռավոր մարզերի շարքային ծառայողների կարծիքներն ու գաղափարներն լսելի դառնան ծառայության ղեկավարության համար», - նշեց Մ.Պողոսյանը: Նա տեղեկացրեց, որ ներկայումս պատրաստվում է օրենսդրական առաջարկների փաթեթ, որը միտված կլինի ԴԱՀԿ ծարայության աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

Այսպես, օրինակ, նույնիսկ այս պայմաններում ԴԱՀԿ ծառայության Սյունիքի մարզի բաժինը աչքի է ընկել աննախադեպ կատարողականով: Մարզի բաժնի պետ Արմեն Բաղդագուլյանի ներկայացմամբ 2009 թ. սեպտեմբեր ամսին փաստացի բռնագանձվել է 23 միլիոն դրամ այն դեպքում, երբ 2008 թ. սեպտեմբերին բռնագանձվել է մոտ 4,5 միլիոն դրամ: Ընթացքում գտնվող վարույթների քանակը կազմել է 678 գործ: Գլխավոր հարկադիր կատարողը նշեց նաեւ, որ ներկայիս ձեռքբերումները հիմք պետք է հանդիսանան ավելի արդյունավետ աշխատանքի համար:

ԴԱՀԿ ծարայության մամուլի քարտուղար


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio