Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Մինսկում   2017-06-08 17:05

    Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Արամ Կարախանյանի գլխավորությամբ, ս/թ հունիսի 6-8-ը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում՝ Բելառուսի արդարադատության նախարարության հարկադիր կատարման գլխավոր վարչության պետ – Բելառուսի գլխավոր դատական կատարող Դ.Կովալենկոյի հրավերով: Պատվիրակությունը մասնակցում է կատարողական վարույթի հիմնախնդիրներին առնչվող աշխատանքային խորհրդակցություն-գիտաժողովին, որին ներկա են նաև Ռուսաստանի, Չեխիայի և Սերբիայի հարկադիր կատարման մարմինների ներկայացուցիչները:
  
Այսօր՝ հունիսի 8-ին, գիտաժողովի շրջանակներում «Հարկադիր կատարման գործընթացի կազմակերպման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով զեկույցը ներկայացրել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Արամ Կարախանյանը:
  
Աշխատանքային եռօրյա այցի ընթացքում Հարկադիր կատարման ծառայության պատվիրակությունն առանձին քննարկումներ և հանդիպումներ է ունեցել նաև գործընկեր երկրների պատվիրակությունների հետ, որոնց ընթացքում ձեռք են բերվել առարկայական պայմանավորվածություններ, ինչպես նաև քննարկվել են կատարողական վարույթին, հարկադիր էլեկտրոնային աճուրդներին ու այլ թեմաներին առնչվող տարատեսակ հարցեր:










Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio