Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2017 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքները  2017-07-04 12:00

   Հուլիսի 3-ին Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2017 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքները:
 
Հրավիրված կիսամյակային աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը: Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված ընթացակարգի, ներկայացվել են հարկադիր կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ զեկույցներ:
  
Ըստ վիճակագրության՝ 2017 թվականի 1-ին կիսամյակում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է 12 279 843 687 ՀՀ դրամ:
  
Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 849 765 կատարողական վարույթների, իսկ ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 795 303 կատարողական վարույթ:
  
2016 թվականի 1-ին կիսամյակի համեմատությամբ 2017 թվականի առաջին կիսամյակի բռնագանձումների ծավալը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 9,81 տոկոսով: 2017 թվականի 1-ին կիսամյակում ընթացք տրված կատարողական վարույթների թիվը նույնպես աճել է՝ նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համեմատությամբ 27,5 տոկոսով: Համապատասխանաբար աճել է նաև կարճված և ավարտված կատարողական վարույթների թիվը՝ շուրջ 35 տոկոսով:
  
Առանձին ելույթով Ծառայության ղեկավարին է զեկուցվել ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում ստացված դիմումների, գրությունների, թեժ գիծ ծառայության կողմից ստացված զանգերի ու դրանց բովանդակության վիճակագրությունը: Մասնավորապես՝ զեկուցվել է, որ նշված ժամանակահատվածում թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 10 966 զանգերի, իսկ Ծառայության արագ սպասարկման գրասենյակում նույն ժամանակահատվածում սպասարկվել են թվով 41 862 քաղաքացիներ:
  
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցվել նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի, դրանց ընդհանուր շարժի և այլ ցուցանիշների վերաբերյալ: Արմեն Հարությունյանն անդրադարձել է այն հանգամանքին, որ զգացվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդներին մասնակից քաղաքացիների թվի աճ, ինչը վկայում է համակարգի թափանցիկության, քաղաքացիների կողմից վստահության աճի մասին: Կառույցի ղեկավարը նշել է, որ Ծառայությունը շարունակելու է հետամուտ լինել հարկադիր էլեկտրոնային աճուրդների ընթացակարգն էլ ավելի դյուրինացնելու և համակարգի թափանցիկությունն էլ ավելի բարձրացնելու գործընթացում:
  
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն ընդգծել է, որ Ծառայությունը շարունակելու է բաց, հասանելի ու մատչելի դարձնել քաղաքացիների համար Ծառայության բոլոր գործառույթները՝ հնարավորինս պարզեցնելով թե՛ վճարման պայմանները, թե՛ տեղեկատվության հասանելիությունը:
   
Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է բաժինների պետերին խստորեն պահպանել կատարողական վարույթների իրականացման ժամկետները, կարգադրել է լինել խիստ հետևողական աշխատանքային կարգապահության պահպանման հարցում, գործողություններում՝ օպերատիվ, աշխատել սրտացավությամբ՝ բարձր պահելով սպայի կոչումն ու արժանապատվությունը:
 
Ընդլայնված կազմով խորհրդակցությանը նախորդել է նորանշանակ հարկադիր կատարողների երդման հանդիսավոր արարողությունը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը շնորհավորել է Ծառայության շարքերը համալրած թվով 6 հարկադիր կատարողներին, որոնք երդվել են անվերապահորեն ու բարեխղճորեն ծառայել Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին՝ խստագույնս պահպանելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները: «Անցնելով պետական ծառայության՝ այսօր դուք ստանձնում եք շատ լուրջ առաքելություն: Մեր Ծառայության ավագ սերունդը պատրաստակամ է ձեզ օգնելու, օժանդակելու, որպեսզի նոր կարգավիճակով ձեր ծառայությանն անցումը լինի սահուն, անխոչընդոտ, և դուք պատվով կատարեք ձեր բարդ, բայց շատ պատվաբեր աշխատանքը: Բարով եք եկել հարկադիր կատարողների մեծ ընտանիք», - նշել է Արմեն Հարությունյանը:









Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio