Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-08-12 16:28 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

2019-08-06 10:13 Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է

2019-08-05 16:51 Օգոստոսի 4-ից ուժի մեջ են մտել մի շարք օրենքներ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունը ս/թ հուլիսի 29-ին www.1in.am էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված բաց նամակի վերաբերյալ հայտնում է  2017-08-01 10:31

   Ս/թ հուլիսի 29-ին «www.1in.am» էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված քաղաքացի Անժելա Բալյանի՝ Հարկադիր կատարման ծառայությունում հարուցված կատարողական վարույթին առնչվող բաց նամակի վերաբերյալ Ծառայությունը հարկ է համարում հայտնել հետևյալը.
    
Բաց նամակում նշված՝ ք. Երևան, Հովհաննիսյան փ. 12 շ., թիվ 35 բնակարանը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ՍԴ/0492/02/15 կատարողական թերթի հիման վրա: Ավելին, աճուրդով իրացված բնակարանը հանդիսացել է գրավի առարկա, որի վրա բռնագանձում տարածելու պահանջն ուղղակիորեն նախատեսված է վերոհիշյալ կատարողական թերթով:
 
Արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու գործընթացը կատարվել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, որի շրջանակներում պարտապաններն արգելադրված գույքը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու որոշման մասին պատշաճ ծանուցվել են պատվիրված ծրարով: Ավելին, համապատասխան որոշումը նրանց է հանձնվել նաև առձեռն, ինչը հաստատված է վերջիններիս ստորագրություններով:
  
Հետագայում վտարման կատարողական գործողություններ կատարելու մասին որոշումը կայացվել է՝ համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 64.1 հոդվածի, այն է՝ «Հարկադիր աճուրդով օտարված բնակարանի, բնակելի տան և այլ շինության նոր սեփականատիրոջ պահանջով հարկադիր կատարողն իր որոշմամբ պարտավոր է վտարելու բնակարանը, բնակելի տունը կամ շինությունն զբաղեցնող պարտապան սեփականատիրոջը, ինչպես նաև այլ անձանց, որոնց օգտագործման իրավունքը գրանցված չէ օրենքով սահմանված կարգով»:
   Վիճարկման հայցի հիման վրա կասեցված վտարման կատարողական գործողությունների՝ հարկադիր կատարողի կողմից վերսկսման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչական դատարանի կողմից 26.06.2017թ. կայացված «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության քննարկումը մերժելու մասին» որոշումը: Սույն որոշմամբ դատարանը մերժել է Անժելա Բալյանի և Հրաչյա Սահակյանի՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին և վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունները՝ մասնավորապես նշելով նաև. «Միաժամանակ սույն վարչական գործով հիմնական պահանջով վիճարկման առարկա չհանդիսացող վարչական ակտի նկատմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը ենթակա չէ կիրառման»:      



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio