Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի հարցազրույցը "Առավոտին"  2009-12-02 12:50

Ընդդիմադիր այլ ԶԼՄ-ներ քաղքական աստառ չտվեցին

- Պրն Պողոսյան, ըստ վիճակագրական տվյալների, այս տարի աճել է կատարողական վարույթների քանակը եւ բռնագանձված գումարների չափսը: Ինչո±վ է դա պայմանավորված:

- Այս տարվա 10 ամիսների ընթացքում ծառայությունը ստացել է գրեթե 39 հազար կատարողական թերթ մոտ 22 մլրդ դրամի բռնագանձման պահանջով: Եթե դրան գումարենք նաեւ հայցերի ապահովվման պահանջները, ապա կստանանք մի աննախադեպ թիվ: Օրինակ միայն անցած սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ավելի քան 3,5 մլրդ դրամի հայցի ապահովվում է կիրառվել: Իմ կարծիքով, այս իրավիճակը կապված է անհատների եւ կազմակերպությունների վճարունակության մակարդակի նվազման հետ: Պարզ ասած, եթե նախկինում պարտապանները պարտքեր էին կուտակում հիմնականում չարամտորեն, ապա հիմա մեծամասամբ նրանք պարզապես անվճարունակ են կամ սնանկ:

- Գործերի քանակի ավելացումը արդյո±ք չի ազդել դրանց վարման որակի վրա:

- Տեղին հարց էք տալիս: Ոչ, չի ազդել: Ասեմ ինչու: Դեռ 2008 թվականին մենք նախաձեռնեցինք ծառայության աշխատանքի ավտոմատացում: Նախկինում ունեինք գործերի վարման ուշացման խնդիր, ծավալի պատճառով աշխատակիցների մոտ խառնաշփոթ էր առաջանում, չկար հաշվետվությունների կենսունակ համակարգ: Այդ ամենը արդարացի դժգոհությունների առիթ էր տալիս: Խնդիր դրվեց տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ համակարգային լուծումներ տալ, որպեսզի ավելանա ծառայության աշխատանքի արդյունավետությունը: Ծրագրի շրջանակներում ավտոմատացվեց ներքին փաստաթղթաշրջանառությունը և հաշվառումը, ինչը նպաստեց ժամանակի եւ միջոցների խնայմանը: Յուրաքանչյուր ծառայողի տրամադրվեց անհատական համակարգիչ, էապես հզորացվեց ծառայության սերվերային համակարգը: Բացի այդ, ծառայությունում ներդրվեց հարցումների ավտոմատ համակարգ: Դրա միջոցով հարկադիր կատարողները հնարավորություն ստացան արգելանք կիրառելու, բռնագանձում իրականացնելու, արգելանքից ազատելու նպատակով ավտոմատ կերպով հարցում ուղարկել բոլոր առեւտրային բանկեր, դեպոզիտարիա, կադաստր, ռեգիստր, պետեկամուտների կոմիտե: Նախկինում այդ գործողությունը իրականացնում էր առանձնացված ստորաբաժանումը, և նշված մարմիններին հարցումներն ուղարկվում էին առանձին: Համակարգի ներդրման արդյունքում կրճատվեց ինչպես ժամանակածախսը, այնպես էլ նյութական միջոցների ծախսումը:

            Որպես հետեւանք կրկնապատկվեց կարճված և ավարտված վարույթների քանակը: 2009 թվականի I կիսամյակում կատարողական վարույթների շարժը կազմել է մոտ 43 հազար գործª նախորդ կիսամյակի 31 հազարի դիմաց: Արդյունքում հասանք նրան, որ նախկինից մնացած գործերի քանակը չի կազմում ընդհանուրի նույնիսկ 10 տոկոսը, այն էլ դրանց հիմնական մասը կասեցված վարույթներն են: Այսինքն քաղաքացիների մի շարք դժգոհություններ գրեթե վերացան:

- Այնուամենայնիվ, մնացին: Օրանակ, գործերի նույն ձգձգումը կամ վերջին դեպքերից մեկը վերաբերվում էր Ճանապարհային ոստիկանության օգտին գումարի կրկնակի գանձմանը:

- Միամտություն կլին էր, եթե ուշացման դեպքերը բացառեի: Սակայն դրանք կարող են պայմանավորված լինել կամ օրենսդրական պատճառներով, կամ աշխատակիցների թերացումներով: Առաջին մասով մենք նախապատրաստում ենք օրենսդրության փոփոխությունների առաջարկների փաթեթ, իսկ երկրորդ մասով շարունակում ենք իրականացնել կազմակերպչական եւ վերահսկողոկան միջոցառումներ, ուղղված այդ կարգի խնդիրների վերջնական վերացմանը: Ի վերջո, կարելի է տեսնել կամ չուզենալ տեսնել դրական տեղաշարժը, սակայն նշածս միտումները առկա են եւ անշրջելի:

            Ինչ վերաբերվում է Ճանապարհային ոստիկանության օգտին գումարի ձեր նշած կրկնակի գանձմանը: Եթե վարրորդը, մուծելով տուգանքը, չի ներկայացնում մուծման անդորրագիրը ոստիկանություն, ապա վերջինս հնարավորություն չի ունենում մուծման փաստը ֆիքսել, դիմում է դատարան, ԴԱՀԿ ծառայությունը ստանում է կատարողական թերթ: Եթե ԴԱՀԿ-ում քաղաքացին չի կարողանում ապացուցել մուծման փաստը` ներկայացնել անդորրագիրը, բնականաբար ծառայությունը կատարում է դատարանի վճիռը` իրականացնում է բռնագանձում: Դրա համար խորհուրդ կտայի մեր քաղաքացիներին մուծման անդորրագրերը ներակայացնել ոստիկանություն:

- Կապված «ՉԻ» թերթի պատմության hետ: Համարում է±ք արդյոք, որ իրավաչափ էր վարվում ԴԱՀԿ-ն, երբ արգելում էր ԶԼՄ-ի տպագրությունը եւ տարածումը:

- ԴԱՀԿ ծառայությունը կատարում է իր գործառույթը` իրականացնում է դատական որոշումները: Հիմա, թե կողմը ընդդիմադիր կամ դիմադիր թերթ տպագրող ՍՊԸ է, թե մեծ գործարան, թե պետական հիմնարկ, թե անհատ քաղաքացի, հավատացեք, էական չէ: Նույն գործողությունները նույն տպարանի հայցերով ծառայությունը իրականացրել է նաեւ ընդդիմադիր թերթեր տպագրող այլ կազմակերպությունների նկատմամբ: Օրինակ` «Հայք» կամ «Հրապարակ» թերթերը: Սակայն ոչ ոք չփորձեց քաղաքական աստառ տալ իրենց հետ կատարվածին, այլ դատական փուլի ընթացքում պարտքերը ընդհունեց, եւ ամեն ինչ հարթվեց: Հետեւությունները ինքներդ արեք:

- Երբ հարկադիր աճուրդը փոխվեց էլեկտրոնայինի «Առավոտը» թերհավատություն հայտնեց դրա կենսունակության վերաբերյալ: Ինչպե±ս այն արդարացրեց իրեն անցած ժամանակահատվածում:

- Ամբողջությամբ: Ստեղծման պահից էլեկտրոնային աճուրդում հայտնվել է մոտ 120 հազար լոտ: Բոլորը իրականացվել են մարդու մինիմալ միջամտությամբ: Այսինքն, տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությոմբ կոռուպցիոն ռիսկերը այստեղ բացառված են, իսկ աճուրդի ընթացքը պարզ է եւ թափանցիկ: Շատ կցանկանայի, որ նման համակարգեր հնարավորինս լայն ներդրվեին պետական հիմնարկներում:

Հարցազրույցը` Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio