Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հայաստանի հարկադիր կատարողները շնորհավորում են Արցախի գործընկերներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ  2017-09-09 13:00


   Հարգարժա՛ն պարոն Գաբրիելյան,

   Արցախի Հանրապետության Հարկադիր 
   կատարման 
ծառայության հարգելի՛ աշխատակիցներ, 

  Հայաստանի Հանրապետության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գալիք մասնագիտական տոնի՝ Հարկադիր կատարողի օրվա կապակցությամբ, որը նշվում է սեպտեմբերի 10-ին:
  Արցախի նորանկախ հանրապետությունում դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմնի ստեղծումն ինքնին նշանակալի իրադարձություն էր:
   Այսօր կարող ենք փաստել, որ դուք հաջողությամբ և պատվով եք իրականացնում ձեր այդքան կարևոր առաքելությունը՝ արդարադատության իրականացումը հասցնելով իր ավարտին: Այսօր հարկադիր կատարման համակարգը ոչ միայն շարունակաբար զարգանում ու կատարելագործվում է, այլև Ծառայությունն իր գործելաոճով տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է, որ ունակ է դիմագրավելու համակարգի առջև ծառացած յուրաքանչյուր խնդրի ու մարտահրավերի:
 
Ավելի քան վստահ եմ, որ ձեր մասնագիտական հմտությունները և հետևողական ջանքերը հանգեցնելու են նորանոր նվաճումների ու առաջընթացի, իսկ Հայաստանի Հանրապետության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մշտապես պատրաստակամ է խորացնել ու ընդլայնել համագործակցության բնագավառները և ցուցաբերել հնարավոր աջակցություն ծրագրերի իրականացման հարցում:
 
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ՝ մաղթելով քաջառողջություն, նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ, և թո՛ղ ձեր յուրաքանչյուր լուսաբաց խաղաղություն ու բարօրություն բերի Արցախի Հանրապետությանը:


Լավագույն մաղթանքներով՝

Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող,
Արդարադատության գեներալ-մայոր




Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio