Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-18 11:33 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
Ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում   2017-09-11 13:13

   Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:
 
Հերթական ամենամսյա աշխատանքային խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված օրակարգի, Ծառայության ղեկավարին է զեկուցվել ինչպես նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին, այնպես էլ հաշվետվություններ են ներկայացվել օգոստոս ամսվա ընթացքում Ծառայության բաժինների կողմից իրականացված բռնագանձումների ծավալի, հարուցված, ավարտված ու կարճված կատարողական վարույթների թվի, ինչպես նաև կատարողական վարույթների շրջանակներում իրականացվող տարաբնույթ կատարողական գործողություններին առնչվող այլ առանցքային հարցերի վերաբերյալ:
 
Ի կատարումն ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի՝ նախորդ խորհրդակցության ընթացքում տված հանձնարարականի՝ զեկուցվել է, որ քաղաքացիների համար աճուրդների ընթացակարգի վերաբերյալ մշակված հուշաթերթի տրամադրումն էականորեն պարզեցրել է վերջիններիս համար տեղեկատվության ստացման գործընթացը՝ միևնույն ժամանակ հանգեցնելով հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցած և հաղթող ճանաչված  լինելու դեպքում քաղաքացիների կողմից անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելիս սահմանված ժամկետների պահպանմանը:
 
Խորհրդակցության ընթացքում Արմեն Հարությունյանն անդրադարձել է նաև կատարողական վարույթների շրջանակներում կիրառվող արգելանքների համաչափության խնդրին: Հաշվի առնելով տեխնիկական պատճառներով արգելանքների՝ երբեմն ոչ ժամանակին վերացման խնդրի առկայությունը, ինչպես նաև քաղաքացիների կողմից բարձրաձայնվող դիմումները՝ Ծառայության ղեկավարն իրավասու ստորաբաժանումների պետերին հանձնարարել է սեղմ ժամկետում մեխանիզմներ առաջարկել ոչ համաչափ արգելանքների և կարճված վարույթների դեպքում բացառապես տեխնիկական պատճառներով պահպանված արգելանքների արագ վերացման ուղղությամբ:
 
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին են զեկուցվել նաև պետական ու ոչ պետական մարմինների հետ տարվող բանակցությունների ու հանդիպում-քննարկումների արդյունքները, որոնք նպատակ ունեն զգալի դյուրինացնել և ավտոմատացնել հարկադիր կատարողների կողմից կատարողական վարույթների ընթացքում իրականացվող գործողությունների կատարումը:
 
Ի թիվս այլ հարցերի՝ Ծառայության ղեկավարին է զեկուցվել նաև նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակում սպասարկված քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը:
 
Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության բաժինների պետերին տվել է նաև կատարողական վարույթների ընթացքին վերաբերող այլ հանձնարարականներ:






Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio