Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-22 11:32 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-08 12:49 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Մարվել է մի շարք ընկերությունների աշխատակիցների աշխատավարձի պարտքը  2008-08-01 02:55

ԴԱՀԿ ապահովող ծառայությունը համաձայն դատարանների վճիռների ձեռնամուխ է եղել մի շարք ընկերությունների կողմից իրենց աշխատակիցներին աշխատավարձի գծով կուտակված պարտքերի բռնագանձմանը:

Այսպես, Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի վճիռներով «Հայէլեկտրո» ԲԲԸ-ից պետք է բռնագանձել ընկերության 147 աշխատակիցների աշխատավարձի գծով տարիներով կուտակված պարտքը: Վերջինիս մեծությունը հասնում էր 85 միլիոն դրամի: Ս.թ. հունիսի 15-ց ծառայության Շենգավիթի տարածքային բաժնում հարուցված հարկադիր կատարողական գործնթացի ներքո «Հայէլեկտրո» ԲԲԸ-ից բռնագանձվել է 37 միլիոն 540 հազար դրամ: Գումարը ուղվել է ընկերության 121 աշխատակիցների աշխատավարձի գծով պարտքերի մարմանը: Հարկադիր կատարման գործընթացը շարունակվում է:

Դատարանի վճիռներով «Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից պետք է բռնագանձվեր ընկերության 33 աշխատակիցների աշխատավարձի գծով տարիներով կուտակված պարտքը: ԴԱՀԿԱԾ Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնում հարուցված կատարողական վարույթներով ընկերությունից բռնագանձվել է 5 միլիոն դրամ: Գումարն ուղղվել է աշխատակիցների նկատմամբ կուտակված պարտքերի մարմանը:

Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի վճիռներով պայմանավորված «Սելեկցիոն նվաճումների, փորձարկությունների պաշտպանության կենտրոն» ՓԲԸ-ից բռնագանձվել է 1 միլիոն 776 հազար դրամ: Գումարն ովել է նշված ընկերության 11 աշխատակիցների աշխատավարձի գծով պարտքերի մարմանը:

Երեւանի Աջափնյակ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումներով «Գառնի-Լեռ գիտաարտադրական միավորում» ԲԲԸ-ին պարտավորեցվել է մարել ընկերության 138 աշխատակիցների աշխատավարձի գծով կուտակված պարտքը: Վերջինիս մեծությունը կազմում էր 20 միլիոն 900 հազար դրամ: ԴԱՀԿ ծառայության Աջափնյակ-Դավիթաշեն տարածքային բաժանում հարուցված հարկադիր կատարողական գործնթացի ներքո արդեն իսկ վերականգնվել է 3 պահանջատերի աշխատավարձ 1 միլիոն դրամի չափով: Հարկադիր կատարման գործընթացը շարունակվում է:

ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը եւս մեկ անգամ նախազգուշացնում է, որ դատական ակտերը կամովին չկատարելու դեպքում ծառայությունը իրեն վերապահված գործառույթները իրականացնելու է հետեւողականորեն եւ օրենքի ողջ խստությամբ:


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio