Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ԴԱՀԿ ապահովող ծառայությունը ամփոփեց 2009 թվականը  2010-01-22 03:55

ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը 2007 թվականից մինչև 2010 թվականի հունվարի 1-ը գրա     նցել է բռնագանձված գումարնե-րի 175% աճ: Այդ մասին հունվարի 22-ին տեղի ունեցած ծառայության ընդլայնված աշ-խատանքային խորհրդակցության ընթացքում տեղեկացրել է վերլուծական եւ կազմտես-չական բաժնի պետ Ռոբերտ Մինասյանը:

2009 թվականին գրանցվել է կատարողական վարույթների աճ` հարուցվել են 62 580 գործ (2008թ.` 55991, 2007թ.` 44487): 2009 թվականի ընթացքի մեջ եղել են ընդամենը 85973 կատարողական վարույթ: Զգալիորեն նվազել է դիմում-բողոքների քանակը: 2009 թ. ծառայություն մուտք է եղել և ընթացք է տրվել 13586 դիմումի, որից 521 դիմում-բողոքների (2008թ.` 1513, 2007թ. 1612):

Ըստ զեկուցողի, իրականացված կազմակերպական միջոցառումների եւ կառուց-վածքային փոփոխությունների շնորհիվ վերահսկողության ուժեղացման եւ աշխատանք-ների արդյունավետ կազմակերպման էական առաջընթաց է կատարվել համակարգի գոր-ծունեության բոլոր ուղղություններում: Ծառայությունում էապես բարելավվել է կադրերի որակական կազմը, նրանց ընտրության, ատեստավորման եւ ուսուցման աշխատանքները: Կատարողական վարույթներին օրենքով սահմանված ժամկետներում ընթացք տալու հսկողության ուժեղացման հետևանքով ստացված կատարողական թերթերի աճին զուգ-ընթաց նվազել է մեկ հարկադիր կատարողի վարույթում գտնվող կատարողական վարույթ-ների միջին ամսական քանակը (նախորդ տարիների միջին ծանրաբեռնվածությունը կազ-մել է 300-310 վարույթ ներկայիս 50-60 կատարողական վարույթի դիմաց): Նկատելի աշ-խատանքներ են կատարվել ծառայությունում տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման ուղղությամբ: Ընդ որում, դրանք իրակա-նացվել են ԴԱՀԿ ապահովող ծառայության արտաբյուջետային միջոցների հաշվին: Ծա-ռայությունում միջոցառումներ են ձեռնարկվել աշխատանքային կարգապահության ամրապնդման ուղղությամբ: 2009թ. ընթացքում կատարվել են 10ծառայողական քննութ-յուններ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամաններով 20 հարկադիր կատարողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, որոնցից 4-ը հեռացվել են ծառայությունից:

2010 թվականի հիմնական անելիքների շարքում նշվեց, որ լիովին ավարտել են նոր տեխնոլոգիաների ներդրմամբ համակարգի ավտոմատացման աշխատանքները` ընդհուպ մինչև կատարողական վարույթի բոլոր հիմնական գործընթացների ավտոմատացումը: Ինչպես նաև պարբերաբար սեմինարներ անցկացնելու միջոցով կատարելագործել է հարկադիր կատարողների մասնագիտական պատրաստվածության մակարդակը:

ԴԱՀԿ ծառայության մամուլի  քարտուղար


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio