Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
123 միլիոն դրամի բռնագանձման պահանջ  2010-02-05 05:21

Ս/թ փետրվարի 3և4-ին ԴԱՀԿ ծառայության Կոտայքի մարզային բաժնի եւ հարկադիր կատարման  Օպերատիվ բաժնի հետ համատեղ ստեղծված խմբի աշխատանքի արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել է «Արտյոմ-Արտուշ եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող, բանկում գրավադրված 28 տրանսպորտային միջոց, որոնք շահագործվում էին երկու տաքսի-սերվիսներում:

Հարկադիր գործողություններն իրականացվել են  2009թվականի դեկտեմբերի 22-ին Ավան եւ Նոր-Նորք ընդհանուր իրավասության դատարանից ստացված կատարողական թերթի հիման վրա հարուցված գործի շրջանակներում: Այն նախատեսում է «Արտյոմ-Արտուշ եղբայրներ» ՍՊԸ-ից հոգուտ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 123 միլիոն դրամ: Նաեւ արգելանք է կիրառվել 6 միավոր անշարժ գույքի նկատմամբ, որոնց թվում են բնակարաններ եւ առանձնատներ: Հայտնաբերվել են եւս 12 տրանսպորտային միջոց, սակայն ոչ սարքին լինելու պատճառով դրանք չեն տեղափոխվել ծառայության տարածք: Արգելանքի տակ գտնվող եւ առգրավված գույքը սահմանված կարգով օտար-վելու է հարկադիր էլեկտրոնային աճուրդով:

ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը եւ մեկ անգամ նախազգուշացնում է, որ դատական ակտերը կամովին չկատարելու դեպքում ծառայությունն իրեն վերապահված գործառույթներն  իրականացնելու է հետեւողականորեն եւ օրենքի ողջ խստությամբ:

ԴԱՀԿԱԾ   մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյան


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio