Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-22 11:32 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-08 12:49 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է հերթական ամենամսյա ամփոփիչ խորհրդակցությունը  2017-11-13 14:01

  Այսօր՝ նոյեմբերի 13-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:
 
Հերթական ամենամսյա աշխատանքային խորհրդակցության մեկնարկին՝ նախքան օրակարգային հարցերին անցնելը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն անդրադարձել է Ծառայությունում վերջերս տեղի ունեցած ատեստավորման և վերապատրաստման գործընթացներին՝ ընդգծելով դրանց կարևորությունն ու անհրաժեշտությունը հարկադիր կատարողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների շարունակական բարելավման գործում: Արմեն Հարությունյանը նշել է, որ ատեստավորման ընթացքում նկատված թերացումներն ու բացթողումները շտկելու ամենակարևոր ուղիներից մեկն էլ հենց կոնկրետ խնդիրներին ուղղված թիրախային վերապատրաստման դասընթացներն են, որոնց արդյունավետությունից էլ մեծապես կախված է համակարգի գործունեության հետագա զարգացումը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի առաջին հանձնարարականն իրավասու ստորաբաժանումներին վերաբերում էր հենց վերապատրաստման գործընթացների կատարելագործման մեխանիզմների մշակմանը:
  
Այնուհետ, ըստ սահմանված օրակարգի, համապատասխան բաժինների պետերը հաշվետու զեկույցներ են ներկայացրել Ծառայության ղեկավարին՝ բաժինների կողմից իրականացված բռնագանձումների ծավալի, հարուցված, ավարտված ու կարճված կատարողական վարույթների թվի վերաբերյալ ինչպես ամսական, այնպես էլ նախորդ հաշվետու տարվա կտրվածքով:
  
Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացվել նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակում սպասարկված քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը:
  
Արմեն Հարությունյանին է զեկուցվել նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին: Քննարկվել են նաև առանձին կատարողական վարույթների շրջանակներում իրականացվող տարաբնույթ կատարողական գործողություններին առնչվող մի շարք հարցեր:
   
Խորհրդակցության ընթացքում կառույցի ղեկավարը խոսել է նաև Ծառայության պատրաստած և տարածած իրազեկման հոլովակների ու դրանց արդյունավետության մասին՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Ծառայությունը շարունակելու է իր որդեգրած քաղաքականությունը և պարբերաբար լուսաբանելու է մարմնի գործառույթները տարբեր միջոցներով, որը, միանշանակ, հետապնդում է մեկ հիմնական նպատակ՝ քաղաքացիներին առավելագույնս պարզ և մատչելի ներկայացնել կատարողական վարույթների շրջանակում իրենց իրավունքներն ու պարտականությունները:
  
Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության բաժինների պետերին տվել է նաև այլ, այդ թվում՝ կատարողական վարույթների ընթացքին վերաբերող մի շարք հանձնարարականներ:







Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio