Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Փարիզում  2017-11-24 15:30

   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում մասնակցում է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին, որն այս տարի գումարվում է նոյեմբերի 23-ին և 24-ին: Դատական կատարողների միջազգային միության խորհրդի լիագումար նիստը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա նոյեմբերին և ամփոփում է Դատական կատարողների միջազգային միության տարեկան գործունեությունը՝ անդամ ու դիտորդ երկրների մասնակցությամբ: Դրա ընթացքում քննարկման առարկա են դառնում նաև Միության առաջիկա տարվա գործունեության հիմնական միջոցառումներն՝ իրենց ժամանակացույցով:
   
Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նաև մի շարք հանդիպումներ ու առանձնազրույցներ է ունեցել գործընկեր կառույցների ղեկավարների հետ, որոնց շրջանակում քննարկվել են փոխգործակցության խորացման ու հետագա զարգացման հեռանկարները:
  
Մասնավորապես, Դատական կատարողների միջազգային միության նախագահն Արմեն Հարությունյանի հետ հանդիպման ընթացքում առանձնակի ընդգծել է Հայաստանի հարկադիր կատարման ծառայության առաջադեմ փորձը և բարձր գնահատել Միության հետ Ծառայության սերտ համագործակցությունը, այդ թվում՝ մյուս տարի բանգկոկյան կոնգրեսի կազմակերպչական աշխատանքներում Ծառայության ակտիվ ներգրավումը:
   
Վրաստանի հարկադիր կատարման մարմնի գործընկերների հետ հանդիպման ընթացքում Արմեն Հարությունյանն անդրադարձել է հարևան երկրի համանուն ծառայության արձանագրած հաջողություններին՝ նշելով, որ դրանք հիանալի նախադրյալ կարող են հանդիսանալ ոչ միայն երկու բարեկամ երկրների հարուստ փորձի փոխանակման, այնպես էլ արդեն ձևավորված հարաբերությունները խորացնելու նպատակով: Կողմերը երկուստեք հույս են հայտնել իրենց հետաքրքրող թեմաների վերաբերյալ մոտ ապագայում հանդիպում-քննարկում կազմակերպել առավել ընդլայնված ձևաչափով՝ ներգրավելով ծառայությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: Առաջիկա հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ հարկադիր կատարման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը (էլեկտրոնային աճուրդներ, էլեկտրոնային վճարումներ, էլեկտրոնային վարույթ և այլն), պարտապանի գույքի վրա կիրառվող արգելանքները և բռնագանձումները, ինչպես նաև ոչ գույքային բնույթի կատարողական վարույթների առանձնահատկությունները (վտարումներ, ալիմենտային պարտավորություններ, երեխայի տեսակցություն և այլն):
  
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նաև առանձին հանդիպում է ունեցել Բելառուսի արդարադատության նախարարի տեղակալի և Բելառուսի գլխավոր հարկադիր կատարողի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են առաջիկա տարվա ընթացքում ընդլայնել համագործակցությունը՝ փոխադարձ գործնական այցեր կազմակերպելով՝ ուղղված ձևավորված լավագույն փորձի փոխանակմանը:










Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio