Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական ակտերով հարուցվող կատարողական վարույթներին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ  2017-11-28 14:33

   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին, աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության Վարչական ակտերով բռնագանձումների բաժնի աշխատակիցների հետ: Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Գ.Միրիջանյանը, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Ա.Կարախանյանը, Տեսչական և վերլուծական բաժնի պետ Լ.Բալյանը և Ծառայության այլ աշխատակիցներ:
  
Հրավիրված խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն անդրադարձել է վարչական ակտերի հարկադիր կատարման գործընթացում հանդիպող ինչպես օրենսդրական, այնպես էլ իրավակիրառ խնդիրներին: Ծառայության ղեկավարն ընդգծել է, որ Վարչական ակտերով բռնագանձումների բաժնի աշխատակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացման և կատարողական վարույթների՝ որակական առումով բարելավման նպատակով անհրաժեշտ է հանդես գալ նոր նախաձեռնություններով, այդ թվում՝ օրենսդրական: Արմեն Հարությունյանը նշել է, որ Ծառայությունը նաև հետամուտ է ստացվող յուրաքանչյուր դիմում ու դիմում-բողոքով ներկայացվող խնդիրներին և պատրաստ է քննարկել ու լուծման համապատասխան ուղիներ նախանշել խնդրահարույց հարցերի շուրջ: Մասնավորապես, քաղաքացիների կողմից բարձրացվող այնպիսի հարցեր, ինչպիսիք են կրկնակի վճարումները, ծանուցումները և այլն, պետք է հնարավորինս շուտ արձագանք և լուծում ստանան:
  
Ուստի, հաշվի առնելով այս ոլորտի առանձնահատկությունները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին 5-օրյա ժամկետում առաջարկներ ներկայացնել՝ մատնանշված խնդիրները լուծելու առնչությամբ, որոնք ամփոփվելուց հետո արդեն կքննարկվեն առաջիկա խորհրդակցության ընթացքում:
 
Արմեն Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ հարկադիր կատարողն ունի շատ կարևոր առաքելություն՝ ապահովելու հարկադիր կատարման ենթակա ոչ միայն  դատական, այլև վարչական ակտերի կատարումը: Այս տեսանկյունից Ծառայության ղեկավարը կարևորել է յուրաքանչյուր քաղաքացու հետ  հետևողական և բացատրական աշխատանք տանելը, բարձրացված հարցերին ու բողոքներին անսալը:







Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio