Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-24 13:30 Հարկադիր կատարողները հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

2019-04-22 11:32 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ԴԱՀԿ ծառայությունը կոչ է անում "Միլանո"-ին դիմել դատարան  2010-03-23 10:57

 ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կոչ է անում «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի ներկայացուցիչներին զերծ մնալ անհիմն մեղադրանքներից, կամ էլ բավարար ապացույցներ ունենալու դեպքում խնդիրները լուծել դատական կարգով:

 «Միլանո» խանութ-սրահի հետ կապված հարկադիր կատարողական գործողությունները մամուլում դարձել են շահարկման առարկա: Այդ գործով մի կողմը, հավանաբար, դժգոհ լինելով մյուս կողմից, փորձում է ԴԱՀԿ ապահովող ծառայությանը անտեղի մեղադրել անօրինական գործողությունների մեջ:

 Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթերի համաձայն ԴԱՀԿ ապահովող ծառայությունում հարուցվել է երկու վարույթ, որոնց համաձայն, 03.03.2010թ. կայացվել է որոշում այն մասին, որով պարտապանը պարտադրվել է կատարել որոշակի գործողություններ£ Այսպեսª

 1.Պարտադրել «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհանես Ղուկասյանին մինչեւ 12.03.2010թ. «Ավո Ֆ.Մ.Հ» ընկերության հետ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված` Երևան քաղաքի Աբովյան 4 հասցեում գտնվող, նրան սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի օտարման վերաբերյալ կնքել պայմանագիր: Օտարման դիմաց գումարի փոխհատուցման չափը` 207միլիոն 282հազար դրամ:

 2. Զբաղեցված տարացքից վտարել եւ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնել:

 Ս/թ մարտի 4-ին պարտապանին փոստով ուղարկվել է հարկադիր կատարողի որոշումները, այդ թվում որոշակի գործողությունների պարտադրման որոշումը (ազատել տարածքը և կնքել պայմանագիր): Այնուհետև, մարտի 9-ին պարտապանին առձեռն հանձնվել է վտարման օրվա  ժամի մասին գրությունը, որը նա հրաժարվել է ստանալ: Դրա վերաբերյալ կազմվել է համապատասխան տեղեկանք:

 Քանի որ պարտապանը հրաժարվել է ինքնակամ տարածքից հանել իրեն պատկանող գույքը, մարտի 10-ին և 11-ին դա արվել է հարկադրաբար: Ընդ որում, գույքի հաշվառմանը և դուրս բերմանը մասնակից են եղել պարտապանը, իր ներկայացուիցիչները ու ընթերակաները: Գույքը դուրս է բերվել տարածքից և ի պահ է հանձնվել պարտատեր «Ավո Ֆ.Մ.Հ» ընկերության լիազորված ներկայացուցիչին, վերջինիս պատասխանատվությամբ «ԴԱՀԿ մասին» օրենքի 64հոդվածի 3կետի համաձայն` «Հարկադիր կատարողը վտարումը կատարում է գույքի պարտադիր գույքագրմամբ: Անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողը ապահովում է պարտապանի գույքի պահատվությունը»: Վերջինիս անհրաժեշտությունը ծագել էր այն պատճառով, որ պարտապանը, իր խոսքերով, գույքը այլ վայրում պահեստավորելու հնարավորություն չուներ: Պարտապանը, ինչպես նաև հաշվառմանը մասնակցող նրա ներկայացուցիչները հրաժարվել են հաշվառման արձանագրությունների տակ ստորագրելուց, պատճառաբանելով, որ  գույքի հաշվառման ընթացքում թույլ են  տրվել օրենքի խախտումներ: Սակայն գրավոր հրաժարականի մեջ չեն նշել, թե որ օրենքի որ հոդվածն է խախտվել:

 Մարտի 12-ին Հ.Ղուկասյանը խնդրել է գույքագրման գործընթացը դադարեցնել, քանի որ մնացած գույքը նա ցանկանում է վտարման ենթակա տարածքից հանել ինքնակամ: Մարտի 16-ին պահանջատերը` «Ավո Ֆ.Մ.Հ» ընկերությունը դիմել է ԴԱՀԿ ապահովող ծառայություն  եւ խնդրել  կարճել կատարողական վարույթները:

 Այսպիսով, փաստում ենք, որ կատարողական գործողություններն ամբողջովին իրականացվել են կատարողական թերթերի տրամաբանության եւ էության ներքո, ինչպես նաեւ օրենքների պահանջներին համապատասխան, իսկ ընկերության կողմից տեւական ժամանակ դատարան չդիմելու փաստը վկայում է այն մասին, որ հնչեցված մեղադրանքները լոկ խոսքեր են:

ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղար


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio