Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-24 13:30 Հարկադիր կատարողները հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

2019-04-22 11:32 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Արմեն Հարությունյանի ամանորյա շնորհավորական խոսքն՝ ուղղված Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցներին  2017-12-29 12:37


   Հարկադիր կատարման ծառայության սիրելի՛
   աշխատակիցներ,

   ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Թող գալիք 2018 թվականն ուղեկցվի բազում հաղթանակներով ամենատարբեր ասպարեզներում: Թող այն մեր պետության և ժողովրդի համար լինի խաղաղության, բարօրության, նվաճումների ու առաջընթացի տարի:
  
Անկասկած, ձեր բոլորի՝ Հարկադիր կատարման ծառայության յուրաքանչյուր աշխատակցի նվիրվածության, բարեխիղճ աշխատանքի ու ջանասիրության շնորհիվ են կերտվել մեր այսօրվա նվաճումներն ու հաջողությունները, և նույն որակների շնորհիվ էլ կերտվելու է մեր Ծառայության ապագան:
  
Վստահ եմ, որ ձեր մասնագիտական հմտությունները, ստանձնած գործի նկատմամբ բարձր պատասխանատվության զգացումը, Ծառայության գործունեությունը որակապես նոր հարթության բարձրացնելու ձգտումը հաջորդ տարում ևս տալու են իրենց դրական արդյունքները:
  
   
Հարգելի՛ գործընկերներ,

   
կրկին շնորհավորելով գալիք տոների առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն, նորանոր ձեռքբերումներ ու նվաճումներ և ամենայն բարիք:

 ՀՀ գլխավոր հարկադիր կատարող,
արդարադատության գեներալ-մայոր
Արմեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio