Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-22 11:32 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-08 12:49 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ԴԱՀԿ ապահովող ծառայության պատվիրակության Գեղարքունիքի մարզ այցի վերաբերյալ  2010-03-25 01:16

Վերջին ժամանակաշրջանում ԴԱՀԿ ապահովող ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի վարույթում գտնվող կատարողական վարույթների քանակը աճել է մինչեւ 1040-ի: Ընդ որում, դրանց կեսը կենտրոնացած է Վարդենիս-Մարտունի բաժանմունքում:

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվիրակությունը ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնեց Գեղարքունիքի մարզ:

Պատվիրակության անդամները տեղում ծանոթացան ԴԱՀԿ ապահովող ծառայության Գեղարքունիքի մարզային բաժնի ծառայողների աշխատանքային պայմաններին: Աշխատակիցների մասնակցությամբ Սեւան քաղաքում տեղի ունեցավ խորհրդակցություն: Ընթացքում, մարզային բաժնի ծառայողների կողմից ներկայացվեցին մի շարք խնդիրներ և առաջարկություններ, որոնց լուծումը միտված է հարկադիր կատարողների գործունեության արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես, տարածքային խնդիրներ ունեն Գավառ եւ Ճամբարակ քաղաքների հարկադիր կատարողները: Սեւանում առկա է վերանորոգման խնդիր: Ճամբարակի տարածաշրջանի սփռվածությունը խնդիր է առաջացնում ծառայողներին տրանսպորտային միջոցներով ապահովելու առումով: Որոշակի խնդիրներ առաջ քաշվեցին կապված համակարգչային տեխնիկայով հագեցման իմաստով:

ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի  ցուցումով վերը նշված խնդիրները լուծում կստանան մոտակա ժամանակներում: "Ես եկել եմ այստեղ, որ Ձեր խնդիրների մասին լսեմ հենց Ձեզանից, հասկանամ ինչի կարիք ու պակաս ունեք: Ի վերջո, խելացի մտքերն ու նախաձեռնությունները միայն վերեւից չեն գալիս: Դուք պետք է լավ պատկերացնեք, թե ինչպես կարելի է նպաստել տեղում Ձեր գործի արդյունավետության բարձրացմանը", - նշեց Մ.Պողոսյանը: Ծառայողները ներկայացրեցին դիտողություններ եւ առաջարկություններ, կապված օրենսդրական դաշտի բարեփոխման եւ ծառայողական պայմանների բարելավման հետ:

ԴԱՀԿ ապահովող ծառայության մամուլի քարտուղար


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio