Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության Էրեբունի-Նուբարաշեն բաժնի աշխատակիցների հետ  2018-02-07 12:55

    ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը ս/թ փետրվարի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության Երևան քաղաքի Էրեբունի-Նուբարաշեն բաժնի աշխատակիցների հետ: Հրավիրված խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Գ. Միրիջանյանը, Տեսչական և վերլուծական բաժնի պետ Լ. Բալյանը, Ծառայության այլ աշխատակիցներ:
   
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընթացիկ տարվա հունվարի 16-19-ը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով հիշյալ բաժնում անցկացված տեսչական ստուգման արդյունքները:
 
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցվել բաժնում հարուցված կատարողական վարույթների քանակի, դրանց ընթացքի, ինչպես նաև անցկացված տեսչական ստուգման շրջանակներում հարկադիր կատարողների կողմից արձանագրված բացթողումների, կատարողական վարույթների ընթացակարգի հետ կապված խնդիրների մասին: Ծառայության ղեկավարն ընդգծել է, որ կատարողական վարույթների՝ որակական առումով բարելավման նպատակով անհրաժեշտ է հետևողական շարունակական աշխատանք՝ շտկելու և հետագայում բացառելու բոլոր խախտումները և դրանք ծնող պատճառները:
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև բաժնի գործունեությանն առնչվող այլ հարցեր, որոնց վերաբերյալ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տվել է համապատասխան հանձնարարականներ:







Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio