Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-18 11:33 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արարատի մարզում  2018-02-16 11:34

    ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը ս/թ փետրվարի 15-ին Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Ծառայության Արարատի մարզային բաժնում: Հերթական մարզային այցելության ընթացքում կառույցի ղեկավարը եղել է նաև Ծառայության Արարատի մարզային բաժնի Մասիսի տարածաշրջանի բաժանմունքում:
   
Արարատի մարզային բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լևոն Դանիելյանը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցել մարզային բաժնի կողմից հունվար ամսվա ընթացքում կատարված աշխատանքների մասին: Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձել է Արարատի մարզային բաժնի խնդիրներին, ինչպես նաև կատարողական վարույթների իրականացման շրջանակում ի հայտ եկող այլ հարցերի, լսել Ծառայության մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած հարցադրումները:
 
Կառույցի ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել վերջին օրենսդրական փոփոխությունների արդյունքում կատարողական վարույթների իրականացման սահուն ընթացքի ապահովման կարևորությանը, և նշել, որ քաղաքացիների հետ հարկ է տանել շարունակական բացատրական աշխատանք՝ ներկայացնելով նաև կատարողական վարույթի շրջանակում իրենց իրավունքներն ու պարտականությունները:
  
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ոչ գույքային բնույթի, մասնավորապես՝ երեխայի տեսակցությունների և մի ծնողից մյուսին հանձնմանն առնչվող կատարողական վարույթների իրականացմանը, որոնց շրջանակներում Ծառայությունը ներգրավում է նաև մասնագիտացված ընտանեկան հոգեբանների: Մարզային բաժնի աշխատակիցներն ընդգծել են, որ  հոգեբանների ներգրավվածությունը դրականորեն է անդրադառնում նման բարդ և նուրբ լուծում պահանջող կատարողական վարույթների իրականացման ընթացքի վրա:
  
Աշխատանքային խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնի աշխատակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ:




Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio