Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)

2020-07-24 18:20 Տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման արարողությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունը հերքում է ս/թ փետրվարի 21-ին www.shamshyan.com կայքի հրապարակման մեջ հնչեցված մեղադրանք պարունակող տեղեկությունները   2018-02-23 16:15

  Ս/թ փետրվարի 21-ին "www.shamshyan.com" էլեկտրոնային կայքում հրապարակված՝ «Այնթապում ապրող բազմազավակ ընտանիքը ԴԱՀԿ-ի աշխատակցի խաբեության պատճառով կանգնած է բաց երկնքի տակ հայտնվելու վտանգի առաջ. ֆոտոռեպորտաժ, տեսանյութ» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ Հարկադիր կատարման ծառայությունը հարկ է համարում հայտնել հետևյալը.
 
ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 14.06.2016թ. տրված թիվ ԱՎԴ2/0286/02/13 կատարողական թերթերի համաձայն՝ պետք է հրապարակային սակարկություններով վաճառել ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղի 13-րդ փողոցի 9-րդ նրբանցքի թիվ 2/1 հասցեում գտնվող հողամասը և դրա վաճառքից առաջացած գումարը բաշխել ընդհանուր համատեղ սեփականության մասնակիցներ Վարդան Դարբինյանի և Աննա Եփրեմյանի միջև՝ յուրաքանչյուրին ½ մասով:
 
Նշված կատարողական թերթերի հիման վրա Հարկադիր կատարման ծառայությունում հարուցվել են կատարողական վարույթներ, որոնց շրջանակում իրականացված կատարողական գործողությունների արդյունքում հարկադիր կատարողն օրենքով սահմանված կարգով որոշում է կայացրել հողամասը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին: Հիշյալ որոշումը պատշաճ կերպով՝ առձեռն, հանձնվել է պարտապան Աննա Եփրեմյանին, և միաժամանակ բանավոր ներկայացվել է որոշման բովանդակությունը: Պարտապանն իր հերթին ստորագրել և հաստատել է որոշումն առձեռն ստանալու փաստը:  Ավելին, պարտապանի առձեռն ծանուցված լինելու հանգամանքի վերաբերյալ բոլոր ապացույցներն առկա են կատարողական վարույթի նյութերում:
 
Հարկադիր էլեկտրոնային աճուրդն իրականացվել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
 
Հարկադիր կատարման ծառայությունը հորդորում է Ծառայության գործունեությանն առնչվող հրապարակումներ կատարելիս զերծ մնալ չհիմնավորված տեղեկություններ տարածելուց:



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio