Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-18 11:33 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ԼՂՀ այցի վերաբերյալ  2010-03-30 09:20

 Ս/թ մարտի 26-ին եւ 27-ին ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվիրակությունը գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի գլխավորությամբ աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

ԼՂՀ ԴԱՀԿ ծառայությունը թերեւս կազմավորվել է ավելի քան տաս տարի առաջ, սակայն վերջնական կայացման համար անհրաժեշտ է լուծել մի շարք կազմակերպչական, օրենսդրական, մեթոդական եւ տեխնիկական խնդիրներ: ԼՂՀ նորանշանակ գլխավոր հարկադիր կատարող Սամվել Շահրամանյանի խոսքերով, վերջին ժամանակաշրջանում կատարողական թերթերի հոսքը նկատելիորեն ավելացել է, ինչն էլ իր հերթին ավելացրել է հարկադիր կատարողների ծանրաբեռնվածությունը:

Այցի շրջանակներում ՀՀ եւ ԼՂՀ ԴԱՀԿ ծառայությունների միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որի շնորհիվ երկու ծառայությունների միջեւ բացվել է համագործակցության նոր էջ: Փաստաթուղթը նախատեսում է կոնկրետ միջոցառումների վերաբերյալ պայմանագրի ստորագրում, որի գործողությունը ներառում է  2010-2011 թվականները: Հայաստանյան պատվիրակությունը տեղում ծանոթացել է արցախյան գործընկերների աշխատանքային պայմաններին, տեխնիկական հագեցվածության մակարդակին, առկա խնդիրներին, գործավարության, տեխնոլոգիաների օգտագործման սկզբունքներին, հարցումների կատարման, գույքի հետախուզման ու հայտնաբերման կարգին, որոնց հիման վրա նախանշվել են նաեւ այն հիմնական ուղղությունները, որտեղ արցախյան գործընկերները աջակցության կարիք ունեն:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ մենք Հայաստանում հասել ենք լուրջ հաջողությունների: Այն ամենը, ինչին մենք հասել ենք Հայաստանում, շատ կարճ ժամանակահատվածում կփոխանցենք մեր ղարաբաղյան գործընկերներին», - նշում է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը:

Իր հերթին ԼՂՀ գլխավոր հարկադիր կատարող Սամվել Շահրամանյանը նշեց. «Մեր առջեւ դրած խնդիրների լուծման համար Հայաստանի ԴԱՀԿ ծառայության փորձը միանշանակ պետք է օգտագործենք: Լինելով փոքր հանրապետություն մենք չունենք այն հնարավորությունները, որոնք կան Հայաստանում»:

Պատվիրակությունը ծաղկեպսակ դրեց արցախյան հերոսամարտի Անհայտ զինվորի հուշարձանին, իսկ Շուշիում` Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

Մ.Պողոսյանը պաշտոնական հանդիպում է ունեցել ԼՂՀ արդարադատության նախարարի հետ, հայաստանյան պատվիրակությանն ընդունել է  հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Ողջունելով երկու պետությունների ԴԱՀԿ ծառայությունների միջեւ հուշագրի ստորագրման փաստը, Բ.Սահակյանը ընդգծել է համագործակցության կարեւորությունը ԼՂՀ արդարադատության համակարգի կայացման առումով: «Եթե մենք թերանանք դատարանների որոշումների հարկադրաբար իրականացման ոլորտում, ապա դրանից կտուժի ամբողջ դատական համակարգի հեղինակությունը: Նման համագործակցությունը կնպաստի ոչ միայն Արցախի դատական համակարգի, այլեւ Հայաստանի եւ Արցախի գլոբալ անվտանգության խնդիրների լուծմանը», - հանդիպման ժամանակ նշել է  Բակո Սահակյանը:

Հայաստանյան պատվիրակության ղեկավար Միհրան Պողոսյանը ԼՂՀ առաջնորդին ներկայացրել է հետագա անելիքները, ինչպես նաեւ Հայաստանի ԴԱՀԿ ծառայության հաջողություններն ու կուտակած դրական փորձը: ՀՀ եւ ԼՂՀ ԴԱՀԿ ծառայությունների համագործակցության վերաբերյալ Բ.Սահակյանը հայտնել է  իր համակողմանի աջակցության մասին:

ԴԱՀԿ ապահովող ծառայության մամուլի քարտուղար


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio