Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն  2018-03-19 13:48

 Այսօր ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն ամենամսյա ամփոփիչ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:
 
Սահմանված օրակարգի համաձայն՝ Ծառայության վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետը զեկուցել է նախորդ ամսվա ընթացքում բաժնի կողմից կատարված աշխատանքների մասին՝ համեմատականներ անցկացնելով նախորդ ամսվա և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետին և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու համակարգի ավտոմատացման բաժնի համակարգողին 2018 թվականին իրականացվելիք միջոցառումների ծրագրով նախատեսված հանձնարարականների կատարումն ապահովել հնարավոր սեղմ ժամկետում: Արմեն Հարությունյանը վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետին հանձնարարել է նաև ուշադիր և հետևողական լինել քաղաքացիների արագ սպասարկման գրասենյակում տարվող աշխատանքների նկատմամբ:
 
Ծառայության ընդհանուր բաժնի պետը ներկայացրել է նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների, թեժ գծով ստացված զանգերի ու արագ սպասարկման գրասենյակում սպասարկված քաղաքացիների թվի վերաբերյալ վիճակագրությունը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն ընդհանուր բաժնի պետին հանձնարարել է ներկայացնել հստակ վիճակագրություն Ծառայության թեժ գծի զանգերի քանակի ու բովանդակության վերաբերյալ՝ ըստ Ծառայության առանձին բաժիններին առնչվող հարցերի: Միաժամանակ հանձնարարվել է Ծառայության բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին օպերատիվ ապահովել համապատասխան բաժնի և քաղաքացիների միջև հետադարձ կապը:
 
Ծառայության աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է հաշվետու ամսվա ընթացքում հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի վերաբերյալ ամփոփ վիճակագրությունը: Ծառայության ղեկավարը հանձնարարել է աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին և  տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ու համակարգի ավտոմատացման բաժնի համակարգողին երկշաբաթյա ժամկետում զեկուցել Ծառայության հարկադիր էլեկտրոնային աճուրդների իրականացման կայքի և դրա սպասարկման ծրագրի ամբողջական նորացման ուղղությամբ ներկայում տարվող աշխատանքների վերաբերյալ:
 
Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետի տեղակալը հաշվետու զեկույց է ներկայացրել բաժինների կողմից իրականացված բռնագանձումների ծավալի, հարուցված, ավարտված ու կարճված կատարողական վարույթների թվի վերաբերյալ ինչպես հաշվետու ամսվա, այնպես էլ նախորդ տարվա կտրվածքով:
 
Արմեն Հարությունյանն անդրադարձել է նաև կատարողական վարույթի կողմերի ծանուցման հարցին՝ նշելով, որ անհրաժեշտ է տարբեր միջոցներով իրազեկել քաղաքացիներին Ծառայությունում արդեն ներդրված էլեկտրոնային այլընտրանքային ծանուցման մեխանիզմների՝ ՍՄՍ ծանուցման և ԴԱՀԿբոտի մասին: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է առաջարկներ ներկայացնել իրազեկման հնարավոր նոր մեխանիզմների վերաբերյալ:
 
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև առանձին կատարողական վարույթների շրջանակներում իրականացվող կատարողական գործողություններին առնչվող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:







Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio