Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)

2020-07-24 18:20 Տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման արարողությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
2010 թ. I եռամսյակում ֆինանսական կազմակերպությունների ogտին բռնագանձումների վերաբերյալ  2010-04-16 10:57

2010 թ. առաջին եռամսյակում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հարուցել է 3790 կատարողական վարույթ բանկերի օգտին բռնագանձման պահանջներով: Դրանցով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը գերազանցել է 2,8 միլիարդ դրամը:

Հատկանշական է, որ կատարողական թերթերի 40 տոկոսը կամ 1515-ը ներկայացված էր «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի օգտին: Այդ վարույթներով բռնագանձման ենթակա եւ հայցերի ապահովման ընդհանուր գումարը կազմել է 988,8 միլիոն դրամ: Ընդ որում պարտապանների մեծ մասը գտնվում է Երեւանից դուրս` 1515 վարույթից միայն 215-են մայրաքաղաքում: Կատարողական թերթերի քանակով երկրորդ տեղում է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն` 578 վարույթ 177 մլն դրամով, երրորդում` «Արդշինինվեսբանկ» ՓԲԸ-ն` 526 վարույթ 938 միլիոն դրամով:

Հաշվետու ժամանակաշրջանում ընդհանուր առմամբ բանկերի օգտին բռնագանձվել կամ ուղիղ մարումով պահանջատերերին է փոխանցվել 1 միլիարդ 484 միլիոն դրամ: 1216 վարույթով, որոնցով նախատեսվում էր բռնագանձել ֆիզիկական անձանցից, բռնագանձվել է 933 միլիոն դրամ: Իսկ 58 հարկադիր կատարողական վարույթներով իրավաբանական անձանցից բռնագանձվել է 552 միլիոն դրամ:

Վարկային կազմակերպությունների օգտին բռնագանձման պահանջներով հարուցվել է 642 վարույթ: «Արեգակ» ՈՒՎԿ-ի օգտին` 222 վարույթ, «Ֆինքա» ՈՒՎԿ-ի օգտին` 254 վարույթ: Հատկանշական է, որ նշված երկու կազմակերպությունների վարույթների հանրագումարից միայն 158 վարույթներն են հարուցվել Երեւանում գրանցված սուբյեկտների նկատմամբ:

Քանի որ հաշվետվությունների նման խորացված համակարգը ծառայությունում ներդրվել է 2010 թվականաից նախորդ տարիների հետ համեմատականը անհնարին է:

Մարզերում հարուցվել է 2271 վարույթ.

Արագոտնի մարզ` 237 վարույթ 115 մլն դրամի բռնագանձման պահանջով եւ հայցերի ապահովման: Փաստացի բռնագանձվել է կամ ուղիղ մարում է եղել 50 մլն դրամ:

Արարատի մարզ` 318 վարույթ 290 մլն դրամի բռնագանձման պահանջով եւ հայցերի ապահովման: Փաստացի բռնագանձվել է կամ ուղիղ մարում է եղել 144 մլն դրամ:

Արմավիրի մարզ` 308 վարույթ 202 մլն դրամի բռնագանձման պահանջով եւ հայցերի ապահովման: Փաստացի բռնագանձվել է կամ ուղիղ մարում է եղել 91 մլն դրամ:

Գեղարքունիքի մարզ` 123 վարույթ 196 մլն դրամի բռնագանձման պահանջով եւ հայցերի ապահովման: Փաստացի բռնագանձվել է կամ ուղիղ մարում է եղել 43 մլն դրամ:

Լոռիի մարզ` 306 վարույթ 265 մլն դրամի բռնագանձման պահանջով եւ հայցերի ապահովման: Փաստացի բռնագանձվել է կամ ուղիղ մարում է եղել 31 մլն դրամ:

Կոտայքի մարզ` 333 վարույթ 692 մլն դրամի բռնագանձման պահանջով եւ հայցերի ապահովման: Փաստացի բռնագանձվել է կամ ուղիղ մարում է եղել 161 մլն դրամ:

Շիրակի մարզ` 148 վարույթ 127 մլն դրամի բռնագանձման պահանջով եւ հայցերի ապահովման: Փաստացի բռնագանձվել է կամ ուղիղ մարում է եղել 72 մլն դրամ:

Սյունիքի մարզ` 116 վարույթ 124 մլն դրամի բռնագանձման պահանջով եւ հայցերի ապահովման: Փաստացի բռնագանձվել է կամ ուղիղ մարում է եղել 37 մլն դրամ:

Վայոց Ձորի մարզ` 202 վարույթ 137 մլն դրամի բռնագանձման պահանջով եւ հայցերի ապահովման: Փաստացի բռնագանձվել է կամ ուղիղ մարում է եղել 55 մլն դրամ:

Տավուշի մարզ` 180 վարույթ 135 մլն դրամի բռնագանձման պահանջով եւ հայցերի ապահովման: Փաստացի բռնագանձվել է կամ ուղիղ մարում է եղել 47 մլն դրամ:

Վերլուծությունը ԴԱՀԿ ապահովող ծառայությանը


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio