Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)

2020-07-24 18:20 Տեղի է ունեցել նորանշանակ հարկադիր կատարողների երդման արարողությունը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է  2018-04-13 18:55

 

  Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը, հավատարիմ մնալով հրապարակային և թափանցիկ գործելու իր որդեգրած քաղաքականությանը և հաշվի առնելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կազմավորման 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների նկատմամբ որոշ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումները՝ կարևոր է համարում հայտնել հետևյալը.

  ՀՀ կառավարության 25.04.2013թ. թիվ 410-Ն որոշմամբ սահմանվել է՝ Հայաստանի Հանրապետությունում մայիսի 5-ը նշել որպես հարկադիր կատարողի օր:
 
Այս տարի Հարկադիր կատարման ծառայությունը տոնում է նաև իր կազմավորման 20‑ամյա հոբելյանը: Մայիս ամսին, հոբելյանական տարեդարձի հետ կապված, նախատեսվում են հանդիսավոր միջոցառումներ:
 
Միջոցառումները կազմակերպվում են ոչ թե պետական բյուջեի միջոցների, այլ բացառապես Ծառայության արտաբյուջետային միջոցների հաշվին, որի ծախսերը հաստատվում են ՀՀ կառավարության որոշմամբ:
 
Հոբելյանական միջոցառումների շրջանակում աշխատանքներ, ծառայություններ և ապրանքներ ձեռք բերելու նպատակով, վերոնշյալ միջոցառումները կազմակերպելու համար, կնքվել է պայմանագիր՝ «Մեկ անձ» գնման ընթացակարգով՝ ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» թիվ 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ մասի 4-րդ կետի 10-րդ ենթակետը:
 
Ծառայությունում ստեղծված համապատասխան հանձնաժողովի կողմից վերոնշյալ միջոցառումները կազմակերպելու համար ընտրվել է «Էյսի Ունիվերսալ» ՍՊ ընկերությունը, քանի որ  վերջինիս թիմում աշխատող մասնագետներն ունեն տարիների փորձ և մասնագիտական հմտություններ՝ կազմակերպելու նմանատիպ միջոցառումներ: Ծառայության 20-ամյա պատմությունը ներկայացնող ֆիլմի նկարահանման աշխատանքներն իրականացվում են մեծ փորձ ունեցող ռեժիսորական խմբի կողմից:
 
Մայիսի 4-ին Ծառայության 20-ամյա հոբելյանի առթիվ Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցների պարգևատրման հանդիսավոր արարողությունը նախատեսվում է անցկացնել հյուրանոցային համալիրներից մեկի դահլիճում: Պարգևատրման արարողությունից հետո նախատեսվում է ֆուրշետ-հյուրասիրություն պարգևատրվող հարկադիր կատարողների համար:
 
Մայիսի 5-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում նախատեսվում է հանդիսավոր միջոցառում և տոնական համերգ Ծառայության բոլոր աշխատակիցների համար: Պայմանավորված հոբելյանական տարեդարձով՝ վերջիններիս համար հիշյալ միջոցառումների շրջանակում նախատեսվում է նաև հյուրասիրություն:
 
Այս տարի նախատեսվում է հենց նման ձևաչափով կազմակերպել տոնական միջոցառումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծառայությունն այս տարի նշում է իր կազմավորման հոբելյանական՝ 20-րդ տարեդարձը, ինչը կարևոր և նշանակալի իրադարձություն է հոբելյան նշող յուրաքանչյուր համակարգի աշխատակցի համար:



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio