Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-18 11:33 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
Հարկադիր կատարման ծառայությունում անցկացվել է ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն  2018-04-16 14:02

  ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանն այսօր ամենամսյա ամփոփիչ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:
 
Ըստ օրակարգի՝ Ծառայության ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել հաշվետու զեկույցներով նախորդ ամսվա ընթացքում իրենց բաժնի կողմից իրականացված աշխատանքների մասին՝ զեկուցելով նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ:
 
Մասնավորապես, Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետը հաշվետու զեկույց է ներկայացրել տարբեր բաժինների կողմից իրականացված բռնագանձումների ծավալի, հարուցված, ավարտված ու կարճված կատարողական վարույթների թվի վերաբերյալ ինչպես հաշվետու ամսվա, այնպես էլ նախորդ տարվա կտրվածքով:
  
Ի կատարումն նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պատասխանատուն ներկայացրել է կատարողական վարույթների էլեկտրոնային շտեմարանի կատարելագործման ուղղությամբ կատարվելիք ընթացիկ աշխատանքները:
  
Ընդհանուր բաժնի պետը ներկայացրել է նախորդ ամսվա ընթացքում ստացված գրությունների, դիմումների և թեժ գծով ստացված զանգերի վերաբերյալ վիճակագրությունը, ինչպես նաև զեկուցել Ծառայության թեժ գծով ստացված զանգերի բովանդակության վերաբերյալ:
 
Վարչական ակտերով բռնագանձումների բաժնի պետը ներկայացրել է նախորդ ամսվա ընթացքում բաժնի կողմից կատարված աշխատանքները և արագ սպասարկման գրասենյակում սպասարկված քաղաքացիների թվի վիճակագրությունը՝ համեմատական անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:
 
Աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետը ներկայացրել է հաշվետու ամսվա ընթացքում հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացված լոտերի վերաբերյալ ամփոփ վիճակագրությունը:
 
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև առանձին կատարողական վարույթներին առնչվող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ:






Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio