Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
"Կապիտալ" օրաթերթ` Բանկերը դիմում են դատարանների օգնությանը  2010-04-16 11:40

"Կապիտալ" օրաթերթ` Բանկերը դիմում են դատարանների օգնությանը

Ճգնաժամային տարում Հայաստանի առեւտրային բանկերը որոշակի խնդիրներ ունեցան վարկերի վերադարձելիության հետ. 2009թ. նախորդ տարվա համեմատ չվերադարձվող վարկերի ծավալը աճեց շուրջ 5 անգամ։ Սեփական խնդիրների լուծումը բանկերը գտել են՝ դիմելով դատարաններին եւ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ուժերին։

Դատական կարգով վարկերի վերադարձելիությունը ապահովելու բանկերի գործողությունից նախեւառաջ տուժել են գյուղացիական տնտեսությունները եւ ֆիզիկական անձինք։ ԴԱՀԿ-ի մամուլի ծառայությունից տրամադրված տվյալների համաձայն` ԴԱՀԿ-ում հարուցվել է 3790 կատարողական վարույթ` բանկերի օգտին բռնագանձման պահանջներով: Դրանցով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը գերազանցել է Դ2,8 մլրդ-ը:  Հաշվի առնելով, որ հաշվետվությունների նման խորացված համակարգը ծառայությունում ներդրվել է 2010-ից՝ նախորդ տարիների հետ համեմատականը անհնարին է:

Ըստ տեղեկատվության` կատարողական թերթերի 40%-ը կամ 1515-ը ներկայացված էր "Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ" ՓԲԸ-ի օգտին: Այդ վարույթներով բռնագանձման ենթակա եւ հայցերի ապահովման ընդհանուր գումարը կազմել է շուրջ Դ989 մլն: Պարտապանների մեծ մասը գտնվում է Երեւանից դուրս` 1515 վարույթից միայն 215-ն է մայրաքաղաքում: Բռնագանձման ենթակա միջին գումարը կազմել է Դ650 հազ.։ Սա նշանակում է, որ բանկը ԴԱՀԿ-ի միջոցով սկսել է ապահովել այն վարկերի վերադարձելիությունը, որոնք տրվել են գյուղացիական տնտեսություններին։

Փաստացի` 2009թ. վերջի դրությամբ ավելի քան Դ90 մլրդ-ի վարկային պորտֆել ունեցող բանկը վարկերի շուրջ 1%-ի վերադարձելիությունը ապահովում է բռնագանձման միջոցով։ Իհարկե, գյուղատնտեսական վարկերն ավելի ռիսկային են, բայց պետք է հաշվի առնել, որ այդ ռիսկերը բանկն ամբողջովին ապահովագրում է բարձր տոկոսադրույքի միջոցով։ Այսօր Հայաստանում գյուղացիական տնտեսություններին տրվող ամենաթանկ վարկերը տրամադրում է հենց "Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը"՝ տարեկան 24% տոկոսադրույքով։

Իսկ չէ՞ որ նման բարձր տոկոսադրույքները ռիսկ ավելացնող լուրջ գործոն են: Գյուղացիական տնտեսությունները խոցելի են եղանակային անակնկալների առջեւ` եթե եղանակները բարեհաճ լինեն, բարձր տոկոսադրույքները կարդարացնեն, եթե ոչ, կզրկվեն գրավադրված տնից եւ հողակտորից։ Եթե հաշվի առնենք, որ 2009թ. եղանակային պայմանները գյուղատնտեսության համար այդքան էլ նպաստավոր չէին, ստացվում է, որ "Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկը" նախընտրում է ոչ թե գյուղացուն ձեռք մեկնել եւ վերակառուցել վարկերը, այլեւ վաճառելով նրան պատկանող անշարժ եւ շարժական գույքը` հապճեպ հետ բերել վարկը:

Դատական կարգով բռնագանձվող վարկերի ծավալում "Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկի" ունեցած տեսակարար կշիռը նաեւ թույլ է տալիս ենթադրել, որ դրանում ռիսկերի գնահատման համակարգը գործում է ոչ արդյունավետ, բոլորի համար կիրառվում է ընդհանուր մոտեցում, մինչդեռ հատկապես ճգնաժամային պայմաններում անհրաժեշտ է յուրաքանչյուր վարկառուի ցուցաբերել  անհատական մոտեցում։

Գյուղացիներից ամեն կերպ գումարները հետ "ստանալու" հարցում փայլել են նաեւ վարկային մի քանի կազմակերպություն։ ԴԱՀԿ-ում վարկային կազմակերպությունների օգտին բռնագանձման պահանջներով հարուցվել է 642 վարույթ, որից միայն "Ֆինքա" եւ "Արեգակ" ՈՒՎԿ-ների օգտին միասին վերցրած ` 476 վարույթ համապատասխանաբար 254 եւ 222 (վարույթ): Հատկանշական է, որ նշված 476 վարույթներից միայն 158-ը հարուցվել է Երեւանում գրանցված սուբյեկտների նկատմամբ: 

Ստացվում է, որ այս ֆինանսական հաստատությունները ոչ միայն չեն նպաստում մարզերի համաչափ զարգացմանը, այլեւ ռիսկերի գնահատման թերի համակարգի պատճառով ամեն կերպ նպաստում են աղքատության աճին։ 

Ռիսկերի գնահատման թերի համակարգ նաեւ ունի մեկ այլ բանկ՝ "Ինեկոբանկը"։  Նման եզրակացության կարելի է գալ՝ հիմք ընդունելով ԴԱՀԿ-ի կատարողական թերթերը։ Դրանց քանակով "Ինեկոբանկը" երկրորդ տեղում է`578 վարույթ եւ Դ177 մլն, երրորդում` "Արդշինինվեսբանկ" ՓԲԸ-ն` 526 վարույթ եւ Դ938 մլն:

"Ինեկոբանկի" օգտին բռնագանձվող մեկ վարույթի միջին գումարը կազմում է մոտ Դ300 հազ.։ Սրանք հավանաբար սպառողական վարկեր են։ Սպառողական վարկերի շուկայում մասնագիտացված այս բանկը նույնպես չի կարողացել գնահատել վարկառուի վճարունակությունը։ Այն, որ հայկական մի շարք բանկեր մինչ ճգնաժամը  սպառողական վարկերը տրամադրել են` չստուգելով վարկառուի ներկայացված փաստաթղթերը, մի քանի անգամ հայտարարել  են հենց իրենք` բանկիրները։ Ստացվում է, որ տրամադրելով թանկ վարկեր՝ տարեկան մինչեւ 24% տոկոսադրույքով՝ "Ինեկոբանկը" նախընտրում է ոչ թե վերակառուցել վարկերը, այլ ողջ ռիսկը տեղափոխել վարկառուի վրա եւ նրանից դատական կարգով բռնագանձել անշարժ եւ շարժական գույքը։

"Արդշինինվեսբանկի" դեպքում իրավիճակը մի փոքր այլ է, քանի որ բռնագանձվող գումարի միջինը կազմում է Դ1,8 մլն։ Գումարի մեծությունից կարելի է ենթադրել, որ վարույթների զգալի մասը վերաբերում է փոքր եւ միջին բիզնեսին տրվող բիզնես վարկերին, ինչպես նաեւ ավտովարկերին։ Հաշվի առնելով, որ ԴԱՀԿ ծառայությունը չի տրամադրում բռնագանձման ենթակա գումարների բացվածքը, դժվար է ասել, թե այս բանկի դեպքում հատկապես որ վարկերի մասին է խոսքը։

Ի դեպ` առաջին եռամսյակում ընդհանուր առմամբ բանկերի օգտին բռնագանձվել կամ ուղիղ մարումով պահանջատերերին է փոխանցվել մոտ Դ1,5 մլրդ, որից Դ933 մլն-ը բռնագանձվել է ֆիզիկական անձանցից (1216 վարույթ), Դ552 մլն-ը՝ իրավաբանական անձանցից (58 վարույթ):

http://www.cdaily.am/home/paper/2010_04_15/news/18706/


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio