Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունը մասնակցում է Բանգկոկում ընթացող Դատական կատարողների միջազգային միության 23-րդ կոնգրեսին  2018-05-04 11:00

   Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Դատական կատարողների միջազգային միության նախագահի և Թաիլանդի Թագավորության արդարադատության նախարարության հարկադիր կատարման վարչության հրավերով մասնակցում է 2018 թվականի մայիսի 1-4-ը Բանգկոկում անցկացվող Դատական կատարողների միջազգային միության 23-րդ միջազգային կոնգրեսին:
 
Դատական կատարողների միջազգային միության կոնգրեսը տեղի է ունենում յուրաքանչյուր 3 տարին մեկ և ամփոփում է Միության եռամյա գործունեությունը՝ անդամ ու դիտորդ երկրների մասնակցությամբ: Կոնգրեսի ընթացքում անդամ երկրների քվեարկությամբ ընտրվում են նաև Դատական կատարողների միջազգային միության նոր նախագահն ու խորհրդի անդամները: Կոնգրեսի շրջանակներում քննարկման առարկա են դառնում նաև Միության առաջիկա տարվա գործունեության հիմնական միջոցառումներն՝ իրենց ժամանակացույցով:
 
Ս/թ մայիսի 3-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդական Արամ Կարախանյանը մասնակցել է մի շարք երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված քննարկմանը, որի ընթացքում հնչել են հարկադիր կատարողի գործունեությանը, կրթական հիմնական չափորոշիչներին և հարկադիր կատարողի մասնագիտական գործունեությանն առնչվող տարաբնույթ հարցեր:
 
Դատական կատարողների միջազգային միության կողմից տեղի է ունեցել նաև առաջին անգամ հրատարակված զեկույցների հատուկ ժողովածուի շնորհանդեսը, որի կազմման աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև Հարկադիր կատարման ծառայությունը: Ժողովածուն ամփոփում է հարկադիր կատարողի մասնագիտությանն ու ընդհանուր առմամբ հարկադիր կատարման ոլորտին առնչվող ամենատարբեր զեկույցներ ու հարցեր տարբեր երկրների կտրվածքով:
 
Ս/թ մայիսի 4-ին անդամ երկրների քվեարկության արդյունքում Դատական կատարողների միջազգային միության նախագահ է ընտրվել Մարկ Շմիցը:
 
Հարկադիր կատարման ծառայությունը շնորհավորում է Դատական կատարողների միջազգային միության նորանշանակ ղեկավարին և հույս հայտնում, որ առաջիկա համագործակցությունը կլինի նույնքան արդյունավետ, որքան ներկայում է:






Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio