Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-18 11:33 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի շնորհավորական խոսքը հարկադիր կատարողի օրվա և Հարկադիր կատարման ծառայության կազմավորման 20-ամյա հոբելյանի կապակցությամբ  2018-05-05 09:11

   
 Հարկադիր կատարման ծառայության հարգելի՛ աշխատակիցներ,

   
Սիրելի՛ գործընկերներ,

  
Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է հարկադիր կատարողի օրը: Մասնագիտական տոնն այսօր մեզ համար առավել նշանավորվում է նաև Հարկադիր կատարման ծառայության կազմավորման 20-ամյա հոբելյանով:
  
Ես սրտանց շնորհավորում եմ բոլորիս մասնագիտական տոնի կապակցությամբ:
   
Հարկադիր կատարողի մասնագիտությունը պարտավորեցնող է և միևնույն ժամանակ շատ բարդ: Այն պահանջում է մասնագիտական որակներ, գիտելիքներ, պատասխանատվության զգացում, նվիրվածություն աշխատանքին, նրբանկատություն կատարողական վարույթի կողմերի հետ աշխատելիս։ Հարկադիր կատարողի բարդ աշխատանքի արդյունքում է նաև ձևավորվում մեր հասարակության իրավագիտակցությունը, և երաշխավորվում է իրավունքի գերակայությունը:  
  
Իր 20-ամյա պատմության ընթացքում Հարկադիր կատարման ծառայությունը բարեփոխվել է, արդիականացվել, դիմագրավել իր առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների: Ծառայության յուրաքանչյուր ձեռքբերում ու հաջողություն ձեր քրտնաջան, ամենօրյա ու ամենժամյա պատասխանատու աշխատանքի արդյունքն է:
 
Լիահույս եմ, որ դրական ու արմատական փոփոխությունները այսուհետ ևս լինելու են շարունակական՝ էլ ավելի ամրապնդելով Ծառայության հանդեպ ձևավորվելիք վստահությունը:
  
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի և մեր Ծառայության հոբելյանական տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ընտանեկան ու անձնական երջանկություն, նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ՝ հետևողականորեն իրագործելու ձեր բարդ առաքելությունը սպային վայել բարձր պատասխանատվության զգացումով:


ՀՀ գլխավոր հարկադիր կատարող,
Արդարադատության գեներալ-մայոր
Արմեն Հարությունյան



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio