Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում

2019-02-04 14:28 Ամենամսյա խորհրդակցություն Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
Հարկադիր կատարման ծառայությունում կայացել է հանդիսավոր նիստ՝ նվիրված Ծառայության կազմավորման 20-ամյա հոբելյանին  2018-05-06 13:18

   Մայիսի 5-ին Հարկադիր կատարման ծառայությունը նշել է Հարկադիր կատարողի օրը և կազմավորման 20-րդ հոբելյանական տարեդարձը:
  
Այս կապակցությամբ Հարկադիր կատարման ծառայության վարչական շենքում անցկացվել է հանդիսավոր միջոցառում:
   
Ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ 12 հարկադիր կատարողների երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը շնորհավորել է Ծառայության շարքերը համալրած աշխատակիցներին՝ ստանձնած պատասխանատու պաշտոնում նրանց մաղթելով հաջողություններ, եռանդ ու ոգևորություն՝ անշեղորեն կատարելու ծառայողական պարտականությունները տված երդմանը համապատասխան։ Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Երդվելով ծառայել Հայաստանի Հանրապետությանը, ստանձնում եք շատ պատասխանատու և բարդ առաքելություն: Հարկադիր կատարողը պետական ծառայող է, սպա, և պետք է քաջ գիտակցի՝ ինչ է նշանակում հավատարիմ լինել մասնագիտական պարտքին, կրել համազգեստ և ուսադիրներ: Այսօր ձեզ համար երդման արարողությունը նշանավորվում է նաև նրանով, որ Ծառայությունը տոնում է իր կազմավորման 20-ամյակը: Այսօր նաև Հարկադիր կատարողի օրն է: Եվ բոլորովին պատահական չէ, որ դուք երդվում եք Ծառայության թանգարանում՝ մի վայրում, որն իր մեջ է ամփոփում Ծառայության անցած ճանապարհը: Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում նորանոր հաջողություններ»:
    
Երդման արարողությանը հաջորդել է պարգևատրման հանդիսավոր արարողությունը, որից առաջ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանդես է եկել շնորհավորական խոսքով ու Ծառայության բոլոր աշխատակիցներին մաղթել քաջառողջություն, երջանկություն, նորանոր ձեռքբերումներ և ամենայն բարիք:
    
Ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու, ինչպես նաև Հարկադիր կատարման ծառայության կազմավորման 20-ամյա հոբելյանի կապակացությամբ Ծառայության աշխատակիցներն արժանացել են տարբեր խրախուսանքների ու պարգևների:
    
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով «Անբասիր ծառայության համար» մեդալով են պարգևատրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, արդարադատության գնդապետ Գագիկ Միրիջանյանը, Անձնակազմի կառավարման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Լիաննա Սիմոնյանը, Հարկադիր կատարման օպերատիվ բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Գագիկ Հովհաննիսյանը, Արարատի մարզային բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արա Սարգսյանը և Սյունիքի մարզային բաժնի Սիսիանի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության փոխգնդապետ Խորեն Հայրապետյանը:












Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio