Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ակնարկի վերաբերյալ  2010-04-27 10:32

Օրերս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը անրադարձել էր ՀՀ ԱՆ դատարական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային աճուրդի կազմակերպման խնդիրներին: Մասնավորապես, նշելով, որ նրանով գույքն օտարվում է շուկայականից չափազանց ցածր գներով եւ օրինակ է բերել, երբ 11 միլիոն գնահատված բնակարանը վաճառվել է 1 միլիոն դրամով:

ԴԱՀԿ ապահովող ծառայությունը անհրաժեշտ է համարում պարզաբանել այդ հայտարարությունը: Մարդու իրավունքների պաշտպանի նշած գործը վերաբերվում է ք.Վանաձոր, Աբովյան 68 հասցեում գտնվող տանը, որը 2009 թվականի հոկտեմբերին օտարվել է հարկադիր էլեկտրոնային աճուրդով 1 միլիոն 907 հազար դրամով: Դժվար է հասկանալ, թե ինչու± մարդու իրավունքների պաշտպանի խոսքում օտարված գույքի գինը կորցրել է գործարքի իրական գնի գրեթե 50 տոկոսը: Նշված գույքը ԴԱՀԿ ծառայության աճուրդում է գտնվել 2004 թվականից, եւ նրա նախնական գինը իսկապես կազմել է 11 միլիոն դրամ: Ի դեպ 2004 թվականին անշարժ գույքի շուկայական գինը շատ ավելի բարձ էր 2009-ի մակարդակից: Սակայն, ինչպես նշում է նաեւ ինքը` մարդու իրավունքների պաշտպանը, օրենքի տառին համապատասխան, աճուրդին մասնակից չլինելու, գույքը գնել ցանկացող չլինելու հետեւանքով, 5 տարվա ընդհացքում դրա գինը ընկել է մինչեւ 1,907 մլն դրամ:

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության էլեկտրոնային հարկադիր աճուրդը (www.ajurd.am) իր թափանցիկությամբ եւ իրականացման ընդհացքում «մարդու գործոնի» ներազդեցության հնարավորությունների բացակայությամբ բացառիկ է ոչ միայն Հայաստանի Հանրապետություն համար, այլ նաեւ ԱՊՀ երկրների նմանատիպ համակարգերի շարքում: Ինչ վերաբերվում է այն դեպքերին, երբ օրենսդրությամբ սահմանված կարգով լոտերի գները նվազում են, ապա ծառայությունը այդ խնդիրը չի բացառում: Բազմաթիվ հրապարակումներում ծառայության ներկայացուցիչները նշել են գույքի գրավչության ցածր մակարդակը, ինչը եւ նպաստում է պոտենցիալ մասնակիցների հետաքրքրության նվազ մակարդակին: Վերջինս պայմանավորված է մեր հասարակությանը բնորոշ մտածելակերպի որոշ առանձնահատկություններով: ԴԱՀԿ ապահովող ծառայությանը բազմիցս կոչ է արել ակտիվ մասնակցել հարկադիր էլեկտրոնային աճուրդին: Ավելին, այդ խնդրի լուծման նպատակով ծառայությունը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, որոնք ներկայումս գտնվում են քննարկման փուլում:

ԴԱՀԿ ապահովող ծառայության մամուլի քարտուղար


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 | Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00 Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio