Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունը ս/թ մայիսի 25-ին www.civilnet.am էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված տեսանյութի վերաբերյալ հայտնում է  2018-05-25 11:25

   Ս/թ մայիսի 25-ին "www.civilnet.am" էլեկտրոնային կայքում հրապարակված՝ «Ազատամարդ․ տունը 15 000 դրամով վաճառվեց, հինգ հոգի անօթևան դարձավ» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ Հարկադիր կատարման ծառայությունը հարկ է համարում հայտնել հետևյալը.
  
Պարտապան Միխայիլ Իշխանյանի վերաբերյալ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված են մի քանի կատարողական վարույթներ: Մասնավորապես, Միխայիլ Իշխանյանից՝ հօգուտ ՀՀ դատախազության անհրաժեշտ է բռնագանձել 298 500 ՀՀ դրամ, հօգուտ «ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ անհրաժեշտ է բռնագանձել 117 000 ՀՀ դրամ, հօգուտ ՀՀ բնապահպանության նախարարության անհրաժեշտ է բռնագանձել 384 000 ՀՀ դրամ և 100 000 ՀՀ դրամ,  հօգուտ «Օրանժ Արմենիա» ՓԲԸ անհրաժեշտ է բռնագանձել 56 526 ՀՀ դրամ:
  
Պարտապան Միխայիլ Իշխանյանի վերաբերյալ 17.12.2012 թվականին հարուցված կատարողական վարույթի կատարման շրջանակում իրականացված կատարողական գործողությունների արդյունքում պարզ է դարձել, որ պարտապանը ՀՀ Սյունիքի մարզի Վերին Գյոդաքլու (Վարդավանք) գյուղում գտնվող բնակելի տան, 2 տնամերձ հողամասերի և վարելահողի նկատմամբ համասեփականատեր է: Պարտապանին պատկանող այլ գույք և դրամական միջոցներ չեն հայտնաբերվել:
 
Վերոնշյալ գույքերի վերաբերյալ պահանջատեր ՀՀ դատախազությանն առաջարկվել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի» 200-րդ հոդվածի համաձայն՝ դիմել դատարան՝ ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով:
  
Հիշյալ կատարողական վարույթը ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված թիվ ՍԴ2/0174/02/13 կատարողական թերթի հիման վրա 14.07.2015 թվականին վերսկսվել է: Համաձայն այդ կատարողական թերթի՝ անհրաժեշտ է Միխայիլ, Լենո, Արմեն, Արտյոմ, Նելլի և Քրիստինե Իշխանյաններին համատեղ սեփականության իրավունքով պատկանող վարելահողը, տնամերձ հողամասերը և վերջինիս վրա առկա բնակելի տունը վաճառել հրապարակային սակարկություններով, և դրա արդյունքում ստացված գումարը հետագայում բաշխել ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ յուրաքանչյուրին 1/6-ի չափով:
  
19.09.2016 թվականին հարկադիր կատարողը որոշում է կայացրել ՀՀ Սյունիքի մարզի Վերին Գյոդաքլու (Վարդավանք) գյուղում գտնվող բնակելի տունը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին: Հարկադիր էլեկտրոնային աճուրդի սկիզբ է նշանակվել 10.10.2016 թվականը: ՀՀ Սյունիքի մարզի Վերին Գյոդաքլու (Վարդավանք) գյուղում գտնվող բնակելի տան արժեքը, համաձայն ապրանքագիտական փորձաքննության արդյունքների, կազմել է 670 000 ՀՀ դրամ: Ըստ «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգի՝ բնակելի տունն առաջին անգամ աճուրդի է ներկայացվել 502 500 ՀՀ դրամ մեկնարկային գնով:
  
Բնակելի տան մեկնարկային գինը չկայացած 39 հարկադիր էլեկտրոնային աճուրդների արդյունքում նվազել է՝ յուրաքանչյուր անգամ 10-ական տոկոսով:
  
Հարկադիր էլեկտրոնային աճուրդներն իրականացվել են «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:
 
Հարկադիր կատարման ծառայությունը հայտնում է նաև, որ արգելադրված գույքերը հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին որոշումը պարտապան Միխայիլ Իշխանյանին հանձնվել է առձեռն՝ 20.09.2016 թվականին: Մնացած համասեփականատերերը ծանուցվել են պատշաճ կերպով, փոստային առաքման միջոցով՝ հետադարձ ծանուցմամբ:
 
Հարկադիր կատարման ծառայությունը հորդորում է Ծառայության գործունեությանն առնչվող հրապարակումներ կատարելիս զերծ մնալ չհիմնավորված տեղեկություններ տարածելուց:



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio