Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2019-04-24 13:30 Հարկադիր կատարողները հարգանքի տուրք են մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

2019-04-22 11:32 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-04-15 11:12 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունը քաղաքացի Նիկոլ Պարազյանի՝ ս/թ հունիսի 3-ին էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված բաց նամակի վերաբերյալ հայտնում է  2018-06-04 18:55

   Ս/թ հունիսի 3-ին մի քանի էլեկտրոնային լրատվամիջոցների կայքերում հրապարակված՝ քաղաքացի Նիկոլ Պարազյանի բաց նամակի վերաբերյալ Հարկադիր կատարման ծառայությունը հարկ է համարում հայտնել հետևյալը.
 
Պարտապան Հովհաննես Պարազյանի վերաբերյալ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված են մի քանի կատարողական վարույթներ, որոնց շրջանակներում հարկադիր կատարողի կողմից իրականացվել են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կատարողական մի շարք գործողություններ:
 
Մասնավորապես, ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի՝ անհրաժեշտ է հայցի ապահովման նպատակով արգելել պատասխանող Հովհաննես Պարազյանին 31.07.2012 թվականին ծնված Նարեկ Պարազյանին և 26.11.2015 թվականին ծնված Աշոտ Պարազյանին Հայաստանի Հանրապետությունից այլ երկիր տեղափոխել: Նշված կատարողական թերթն էլեկտրոնային համակարգի միջոցով Ծառայություն է մուտքագրվել 05.05.2018թ.: Նույն օրը Ծառայության կողմից նաև համապատասխան գրություններ են ուղարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն և ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Իրականացված կատարողական գործողությունների արդյունքում Աշոտ Պարազյանին արգելվել է հատել ՀՀ սահմանը, իսկ Նարեկ Պարազյանն արդեն իսկ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում՝ ըստ պահանջատիրոջ ներկայացուցչի դիմումով տրամադրված տեղեկատվության:
 
Դատարանի կողմից տրված երկու այլ կատարողական թերթերի համաձայն՝ անհրաժեշտ է հայցի ապահովման նպատակով պարտավորեցնել պատասխանող Հովհաննես Պարազյանին՝ երեխաներին՝ Նարեկ և Աշոտ Պարազյաններին վերադարձնել իրենց նախկին բնակության վայր, այն է՝ մոր՝ Նիկոլ Պարազյանի բնակության վայր: Կատարողական վարույթների կատարման շրջանակներում հարկադիր կատարողի կողմից որոշումներ են կայացվել պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռպահ մնալուն հարկադրելու մասին, որով պարտապանը պարտավորեցվել է երեխաներին՝ Նարեկ և Աշոտ Պարազյաններին վերադարձնել իրենց նախկին բնակության վայր:
 
Հիշյալ կատարողական թերթերի պահանջը կատարելու նպատակով կատարված այցելությունների արդյունքում պարտապանը չի հայտնաբերվել, և հարկադիր կատարողի կողմից կայացվել է որոշում՝ պարտապանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին, որը նույն օրը համապատասխան  գրությամբ ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժին: Նշված գրությունը 11.05.2018թ. առձեռն հանձնվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին:
 
Պարտապանին հարկադիր կատարողի որոշումները ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում 25.05.2018թ. հանձնվել են առձեռն, որի հիմքով 31.05.2018թ. հարկադիր կատարողը որոշում է կայացրել պարտապանի նկատմամբ հայտարարված հետախուզումը դադարեցնելու մասին:
 
Հարկադիր կատարողի վերոհիշյալ որոշումները, ինչպես նաև դատական ակտերի պահանջը չկատարելու համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում նյութեր են նախապատրաստվում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի» 2069-րդ հոդվածի դրույթներին համապատասխան պարտապանին վարչական պատասխանատվության ենթարկելու վեաբերյալ ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու ուղղությամբ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի» 353-րդ հոդվածի համաձայն՝ դատական ակտի պահանջի չկատարումը ենթադրում է հետագայում նաև քրեական պատասխանատվություն:
  Ծառայությունը հորդորում է կատարողական վարույթի կողմերին ցուցաբերել զսպվածություն և զերծ մնալ չհիմնավորված տեղեկություններ հրապարակելուց:



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio