Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-18 11:33 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
Ի պատասխան "Առավոտ" թերթի "Հայցագնի փոխարեն արգելանք` ողջ գույքի վրա" հոդվածին  2010-05-04 10:32

Ս/թ փետրվարի 17-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Ավան եւ Նոր Նորք բաժնում հարուցվել է կատարողական վարույթ նույն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա:

Վերջինիս համաձայն, բառացիորեն մեջ բերում ենք` "Արգելանք դնել պատասխանողներ Գրիշա Ոսկանյանի եւ Գուրգեն Մալաքյանի ողջ գույքի, դրամական միջոցների եւ բանկային հաշիվների վրա": Պատասխանողը, 1983թ.ծնվ. Գուրգեն Մալաքյանը "Առավոտ"-ի հոդվածում մեղադրում է ԴԱՀԿ ապահովող ծառայությանն իր ողջ աշխատավարձի վրա արգելանք դնելու համար այն դեպքում, երբ օրենքի համաձայն, կատարողական թերթի կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել 50 տոկոսից ոչ ավելի: Հայտնում ենք, որ ԴԱՀԿ ապահովող ծառայությունն արգելանք չի դրել պարտապանի դրամական միջոցների վրա, դրանց բացակայության պատճառով, քանի որ հարցումների արդյունքում Գ.Մալաքյանին պատկանող դրամական միջոցներ չեն հայտնաբերվել:

Ավելին` պարտապանը ծառայությունում լրացրել է հայտարարագիր, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի եւ գույքային իրավունքների, կազմի ու քանակի մասին, որտեղ նա միայն հայտարարագրել է համասեփականատիրոջ իրավունքով որպես սեփականություն Երեւան քաղաքի Ռուբինյանց 20 շենքի 36 բնակարանը: Ընդ որում նա ստորագրել հայտարարագրի տակ, ինչով զգուշացվել է, որ տվյալներ թաքցնելու դեպքում կենթարկվի պատասխանատվության:

Եթե տուժած պարտապանը պնդում է, որ աշխատում է եւ ստանում է եկամուտ, ապա տվյալներ թաքցնելու համար նրա նկատմամբ առաջանում է պատասխանատվության ենթարկելու խնդիր:

 ԴԱՀԿ ապահովող ծառայության մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյան


Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ
Օգտվեք մեր Telegram բոտից
site design updated 09.01.2019
Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio