Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարողի համաշխարհային օրն այս տարի աշխարհում նշվում է հունիսի 14-ին  2018-06-14 10:27

   Դատական կատարողների միջազգային միությունը, լինելով միջազգային կառույց, ներկայացնում է իր անդամ երկրներին միջազգային այլ կազմակերպություններում ու կառույցներում՝ ապահովելով ազգային մասնագիտացված կազմակերպությունների հետ փոխգործակցությունն ու հարկադիր կատարման ոլորտում ստորագրված միջազգային պայմանագրերի կիրարկումը:
 
Ստեղծված լինելով 1952 թվականին՝ Միջազգային միությունը խթանում է նոր գաղափարների, նախագծերի, նախաձեռնությունների և ծրագրերի ծնունդը՝ զարգացմանն ու հարկադիր կատարողի անկախ կարգավիճակի աճին զուգընթաց:
     
Այսօր Միությունն աշխարհում ներկայացնում է 90 երկիր, իսկ Հայաստանի Հանրապետությունը դրա լիիրավ անդամի կարգավիճակ է ստացել 2015 թվականին ստորագրված հուշագրով:
   
Այս տարի Դատական կատարողների միջազգային միությունը նշելու է Հարկադիր կատարողի 11-րդ համաշխարհային օրը ս/թ հունիսի 14-ին: «Լավ մասնագիտական փորձ» - ահա տոնի համար ընտրված այս տարվա խորագիրը:
  
Հարկադիր կատարողի 11-րդ համաշխարհային օրվա առթիվ ուղերձ է հղել նաև Դատական կատարողների միջազգային միության նորընտիր նախագահ Մարկ Շմիցը, ով, մասնավորապես նշում է. «Հարկադիր կատարողի համաշխարհային օրն առանցքային հանդիպում է մեր մասնագիտության ներկայացուցիչների և Կողմերի՝ քաղաքացիների, կազմակերպությունների, պետական կառավարման մարմինների, դատական համակարգի աշխատակիցների ու դատավորների միջև։ Օրվա նպատակն, անշուշտ, հանրության մեջ ամրապնդելն է, որ յուրաքանչյուր երկրում գոյություն ունի լավ մասնագիտական փորձ: Այսօր մենք բարձրաձայնում ենք մեր մասնագիտության այն ներքին ասպեկտները, որոնք հաճախ տեսանելի չեն Կողմերի համար: Այս օրը ցույց է տալիս նաև, որ հարկադիր կատարողների իրականացրած բոլոր գործողությունները Կողմերի իրավական շահերի ապահովման երաշխիքն են՝ իրավական անվտանգության երաշխիքը: Այսօր մենք ամբողջ աշխարհում խթանում ենք  հարկադիր կատարողի մասնագիտությունն ու նրա գործունեությունը, քանի որ հարկադիր կատարողը նպաստում է արդար դատավարության իրավունքի իրացման արդունավետությանը»:
   
Հարկադիր կատարման ծառայությունը միանում է տոնին և ջերմորեն շնորհավորում իր բոլոր գործընկեր երկրների հարկադիր կատարման մարմինների աշխատակիցներին՝ մաղթում գործնական հաջողություններ ու ձեռքբերումներ անձնական և ընտանեկան կյանքում:



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio