Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
2019-02-18 11:33 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-11 11:20 Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

2019-02-06 15:54 Օրենսդրական նախագծի քննարկում Հարկադիր կատարման ծառայությունում
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հայտարարություն
Հարկադիր էլեկտրոնային աճուրդի ներկայացված՝ ք. Եղվարդի պահպահման տարածքում գտնվող տրանսպորտային միջոցները կարող եք ուսումնասիրել յուրաքանչուր շաբաթ օր՝ ժ. 10:00-14:00, ք. Եղվարդ, Երևանյան փ. 2 հասցեում
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի հետ  2018-06-19 10:00

   Ս/թ հունիսի 18-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ  Հակոբ Հակոբյանի առաջին աշխատանքային հանդիպումը Ծառայության ղեկավար կազմի հետ:
 
Խորհրդակցության մեկնարկին, նախքան սահմանված ընթացակարգով քննարկվելիք հարցերին անդրադառնալը, Հակոբ Հակոբյանը Ծառայության ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարի հրամանով նշանակված ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալներ, արդարադատության գնդապետ Լևոն Արտաշեսյանին, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանին և ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Արմեն Հարությունյանին: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը, շնորհակալություն է հայտնել արդեն նախկին տեղակալ Գագիկ Միրիջանյանին՝ Ծառայությունում երկարամյա, պատասխանատու  աշխատանքի համար:
 
Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը, անդրադառնալով նոր ձևավորված ՀՀ կառավարության գործունեությանը, որն իր առջև երկրում էական բարեփոխումներ կատարելու խնդիր է դրել, նշեց, որ Հարկադիր կատարման ծառայությունը պետք է ունենա իր կարևորագույն դերն ու նշանակությունը որդեգրած այդ քաղաքականության մեջ, և Ծառայությունը պետք է աշխատի այնպես, որ կարճ ժամանակում արդյունքը տեսանելի լինի քաղաքացիների համար:
 
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Ծառայության առջև դրված առաջնահերթ խնդիրներից է համարում կատարողական վարույթների քանակի էական կրճատումը և դրանց որակի բարձրացումը:
   
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը կարևորել է օրենքով սահմանված կարգով բաց, թափանցիկ աշխատանքը: Հակոբ Հակոբյանը խիստ ուշադրություն է հրավիրել Ծառայությունում գործող թեժ գծի օպերատիվ արձագանքին՝ ընդգծելով դրա աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացման անհրաժեշտությունը:
  
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հատուկ ուշադրություն է հրավիրել աշխատանքային կարգապահության, այդ թվում՝ հարկադիր կատարողների համազգեստի կրման և այլ աշխատանքային ընթացիկ գործունեության վրա: Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է. <<Հարկադիր կատարողը, Հարկադիր կատարման ծառայությունը շատ լուրջ պատասխանատվություն են կրում մեր երկրի, կառավարության և ժողովրդի առջև: Մեր աշխատանքը պետք է ուղղված լինի Ծառայության գործունեության թափանցիկության շարունակական բարձրացմանը, որևէ բացասական երևույթի արգելմանն ու կոռուպցիոն որևէ ռիսկի բացառմանը: Հարկադիր կատարողի առաքելությունը արդարադատության վերջին փուլի ի կատար ածումն է, և մենք դա պետք է անենք սպայական բարձր պատասխանատվության զգացումով: Ծառայության՝  մինչ օրս արձանագրած հաջողությունները նոր երկրում և նոր պայմաններում առավել արագ են առաջընթաց արձանագրելու>>:
  
Խորհրդակցության շրջանակում Հակոբ Հակոբյանը մի շարք հանձնարարականներ է տվել Ծառայության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներին և նշել, որ պատասխանատու ղեկավարները սեղմ ժամկետում պետք է զեկուցեն տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին:
  
Եզրափակելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բարի ծառայություն է մաղթել բոլորին՝ հորդորելով միասնական հաղթահարել Ծառայության առջև դրված խնդիրները և իրենց գործունեությամբ նպաստել  կառույցի հեղինակության շարունակական բարձրացմանը:






Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio