Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունը հրավիրում է աշխատանքի   2018-07-02 11:08

   Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Երևան քաղաքի և մարզային բաժինների հարկադիր կատարողների թափուր հաստիքները համալրելու նպատակով հրավիրում է աշխատանքի:
 
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝
 
Հարկադիր կատարման ծառայությունում, որպես հարկադիր կատարող, ծառայության կարող է անցնել բարձրագույն կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որը, անկախ սեռից, ազգությունից, ռասայից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից`
  
1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների կամ սույն մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի).
   
2) տիրապետում է հայերենին.
 
3) իր մասնագիտական գիտելիքներով, գործնական և անձնական հատկանիշներով ու առողջական վիճակով կարող է կատարել հարկադիր ծառայողի պարտականությունները(...):
  
Հարկադիր կատարողին ներկայացվող մասնագիտական և առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանված են ՀՀ կառավարության 25.06.2004թ. № 926-Ն որոշմամբ:

 
Մրցույթին մասնակցելու և անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնելու վերաբերյալ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև թափուր պաշտոնի գործառույթներին և հարցաշարին ծանոթանալու նպատակով ցանկացողները կարող են դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժին՝ ք. Երևան, Հալաբյան 41ա հասցեով, հեռախոս՝ 010 34-15-66:
 
Քաղաքացին մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիրը:

 
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս/թ հուլիսի 13‑ը:
 
Մրցույթն անցկացվելու է 2018թ. սեպտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության վարչական շենքում (ք. Երևան, Հալաբյան 41ա):



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio