Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են 2018 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքները  2018-07-04 16:36

     Ս/թ հուլիսի 4-ին Հարկադիր կատարման ծառայությունում քննարկվել և ամփոփվել են Ծառայության 2018 թվականի 1-ին կիսամյակի գործունեության արդյունքները:
  
Հրավիրված կիսամյակային աշխատանքային ամփոփիչ խորհրդակցությունը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը:
 
Խորհրդակցության ընթացքում, ըստ սահմանված օրակարգի, Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետը ներկայացրել է հաշվետու զեկույց՝ տարբեր բաժինների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների կարճումների ու ավարտների վերաբերյալ:
  
2018 թվականի 1-ին կիսամյակում Ծառայության կողմից բռնագանձումների ընդհանուր ծավալը կազմել է 10.943.420.726 ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում ընթացք է տրվել 643 998 կատարողական վարույթների, իսկ ավարտված և կարճված կատարողական վարույթների քանակը կազմել է 596 903: Մնացորդ կատարողական վարույթների թիվը կազմել է 47 095:
  
Նշված ժամանակահատվածում թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 10 601 զանգերի, իսկ Ծառայության արագ սպասարկման գրասենյակում նույն ժամանակահատվածում սպասարկվել են 36 110 քաղաքացիներ:
  
Ծառայության տարբեր բաժինների պետերը ներկայացրել են իրենց բաժիններում առկա խնդիրներն ու Ծառայության ղեկավարից ստացել կոնկրետ հանձնարարականներ:
  
Ի թիվս կատարողական վարույթներին առնչվող այլ հարցերի՝ խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է նաև Ծառայության աշխատակիցներին խստորեն պահպանել կատարողական վարույթների իրականացման ժամկետները, կարգադրել է լինել խիստ հետևողական աշխատանքային կարգապահության պահպանման հարցում, գործողություններում՝ օպերատիվ, աշխատել սրտացավությամբ, նվիրվածությամբ և կատարողական վարույթի կողմերի հետ աշխատելիս ցուցաբերել նրբանկատություն, զսպվածություն:
  
Կառույցի ղեկավարն ընդգծել է, որ Ծառայությունը շարունակելու է բաց և հասանելի գործելաոճը՝ մատչելի դարձնելով քաղաքացիների համար իր բոլոր գործառույթները, հնարավորինս պարզեցնելով վճարման պայմանները, տեղեկատվության հասանելիությունը և այլն:
  
Անցնելով այլ օրակարգային հարցերի՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը խոսել է նաև Ծառայության տարբեր բաժիններում անցկացված տեսչական ստուգումների ու նշանակված ծառայողական քննությունների արդյունքների մասին՝ Տեսչական և վերլուծական բաժնի պետին տալով մի շարք հանձնարարականներ:
  
Հակոբ Հակոբյանն անդրադարձել է նաև առաջիկայում սպասվելիք օրենսդրական փոփոխություններին՝ նշելով, որ դրանք նպատակաուղղված են լիենլու հարկադիր կատարման ոլորտի շարունակական կատարելագործմանը: Կառույցի ղեկավարը նաև նշել է, որ Ծառայությունը շարունակելու է հետամուտ լինել հարկադիր էլեկտրոնային աճուրդների ընթացակարգն էլ ավելի դյուրինացնելու և համակարգի թափանցիկությունն էլ ավելի բարձրացնելու գործընթացում:
  
Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը մասնավորապես նշել է. <<Հարկադիր կատարման ծառայությունն աշխատում է թափանցիկության շարունակական բարձրացման ուղղությամբ: Մենք առավել ակտիվ ենք լուսաբանելու Ծառայության գործառույթներն ու տարբեր ձևաչափերով ենք անդրադառնալու այն բոլոր հարցերին, որոնք հուզում են քաղաքացիներին: Մեր՝ հարկադիր կատարողներիս, և մեր ծառայության գործունեությունը պետք է համահունչ լինի Հայաստանի Հանրապետությունում կատարված փոփոխություններին և ժամանակի հրամայականին: Ավելի ենք ամրապնդելու Ծառայության հանդեպ ձևավորված վստահությունը մեր ամենօրյա ու ամենժամյա պատասխանատու աշխատանքի արդյունքում: Մեր աշխատանքի արդյունքում պետք է ունենանք մի համակարգ, որում պետական ծառայողը՝ հարկադիր կատարողը, կլինի պաշտպանված, հարգված և ընդունելի հասարակության կողմից: Լիահույս եմ, որ մեր համատեղ աշխատանքի արդյունքում մենք անպայման արձանագրելու ենք շատ հաջողություններ: Մաղթում եմ բոլորիս բարի ծառայություն>>:











Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio