Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն   2018-07-31 15:45

   Ս/թ հուլիսի 30-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարող արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի հետ:
      Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ս/թ հուլիսի 26-ից ուժի մեջ մտած «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքով Ծառայությանը վերապահված պահանջները:
  ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն իրավասու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է ի մի բերել արխիվներում գտնվող հիշյալ օրենքի հիման վրա վերսկսման և կարճման ենթակա կատարողական վարույթները: Տեսչական և վերլուծական բաժնի ղեկավարին հանձնարարել է Ծառայության բոլոր բաժիններին տրամադրել կատարողական վարույթների ցուցակները և համապատասխան ընթացակարգով ապահովել վարույթների կարճման ընթացքը:
  Հակոբ Հակոբյանն ընդգծել է, որ համաներման հետ կապված բոլոր արգելանքները կվերացվեն էլեկտրոնային եղանակով: Դրանով պայմանավորված՝ կավելանա տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի աշխատանքի ծանրաբեռնվածությունը:
  ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է համապատասխան բաժինների ղեկավարներին առանձնակի ուշադիր և հետևողական լինել խնդրահարույց վարույթներին վերաբերող քաղաքացիների դիմումներով, գրություններով և զանգերով ստացված հարցումների նկատմամբ և օպերատիվ ընթացք տալ բարձրաձայնված բոլոր խնդիրներին: Հանձնարարել է աշխատանքը կազմակերպել այնպես, որ այն չխոչընդոտի համաներմանն առնչվող կատարողական վարույթների կարճման ընթացակարգին:
  Խորհրդակցության ընթացքում Հակոբ Հակոբյանը հատուկ ուշադրություն է հրավիրել աշխատանքային կարգապահության հարցերին: Նա իր խոսքում, մասնավորապես, նշել է.«Հարկադիր կատարման ծառայության բոլոր բաժինների ու բաժանմունքների աշխատանքը ղեկավարության ուշադրության կենտոնում է՝ սկսած հարկադիր կատարողի աշխատանքային կարգապահությունից մինչև աշխատասենյակներում կարգ ու կանոնը: Պետք է գիտակցենք մեր առաքելության կարևորությունը և առավել զգոն, սպայական բարձր պատասխանատվության զգացումով կատարենք մեր պատասխանատու աշխատանքը»:
   Եզրափակելով խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը հանձնարարել է ամեն օր զեկուցել «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, կարճվող վարույթների ընթացքի մասին:



Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio