Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ
Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ
  

2020-08-04 17:40 Գործարկվել է նամակների թվայնացման համակարգը

2020-07-28 11:43 Ամփոփվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թվականի 1-ին կիսամյակի գործունեությունը

2020-07-27 11:40 ԿԱՐԵՎՈՐ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ (COVID19,թարմացվող)
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Կառուցվածքը
Կանոնադրություն
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Կադրերի ապահովում
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Տեղեկատվություն պարգևավճարների վերաբերյալ
Հայտարարություններ
Հարկադիր կատարման ծառայությունում ամփոփվել են հուլիս ամսվա ընթացքում կատարված աշխատանքները  2018-08-06 15:23

   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն այսօր ամենամսյա ամփոփիչ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:
 
Ըստ օրակարգի՝ Ծառայության ստորաբաժանումների ղեկավարները հանդես են եկել հաշվետու զեկույցներով նախորդ ամսվա ընթացքում իրենց բաժնի կողմից իրականացված աշխատանքների մասին:
 
Մասնավորապես, Ծառայության տեսչական և վերլուծական բաժնի պետը հաշվետու զեկույց է ներկայացրել տարբեր բաժինների կողմից իրականացված բռնագանձումների ծավալի, հարուցված, ավարտված ու կարճված կատարողական վարույթների թվի վերաբերյալ հուլիս ամսվա կտրվածքով՝ համեմատականներ անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:
 
Զեկույցներով հանդես են եկել նաև այն ստորաբաժանումների ղեկավարները, ովքեր հանձնարարականներ էին ստացել նախորդ ամփոփիչ խորհրդակցության ընթացքում:
 
Ամփոփելով հաշվետու զեկույցները՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը նշել է, որ ընթացիկ և նախորդ ամսվա վիճակագրությունը փաստում է, որ ավելացել է ինչպես բռնագանձումների ծավալը, այնպես էլ Ծառայության թեժ գծի կողմից ստացված զանգերի թիվը: Վերջինս պայմանավորված է մի շարք վարչական ակտերի համաներման փաստով, քանի որ քաղաքացիները տեղեկատվություն են ուզում ստանալ իրենց վերաբերյալ հարուցված կատարողական վարույթների վերաբերյալ: Ծառայության ղեկավարը նշել է նաև, որ ստացված դիմում-բողոքների թվի նվազումը պայմանավորված է Ծառայության կողմից տարվող հետևողական աշխատանքով, ինչը լինելու է շարունակական:
 
Այնուհետ Հակոբ Հակոբյանը հանձնարարել է իրավասու ստորաբաժանման ղեկավարին՝ ամենօրյա կտրվածքով հաշվետվություն ներկայացնել համաներման շրջանակներում կարճված վարույթների ընթացքի ու դրանց մնացորդի վերաբերյալ:
 
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև առանձին կատարողական վարույթներին առնչվող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:






Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 713-435 |
Հայաստանի Հանրապետություն արդարադատության նախարարության թեժ գիծ՝ 85-00
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ արդարադատության նախարարություն | Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ

Օգտվեք մեր Telegram բոտից

site design updated 09.01.2019

Redesigned by IT IA Dept. of Compulsory Enforcement Service, formerly Developed by WebCenter design studio