Կայքի քարտեզ  |  eng  |  pyc  |  հայ   
   Օրենքը չի կարող օրենք լինել, եթե նրա թիկունքում չկա հարկադրելու ընդունակ մի ուժ   
  
Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Սոչիում ընթացող միջազգային գիտաժողովի աշխատանքներին 2018-10-13 11:15

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սոչի 2018-10-10 12:59

Շարային ստուգատես, երդման արարողություն և 2018 թվականի 9 ամիսների գործունեության արդյունքների ամփոփում Հարկադիր կատարման ծառայությունում  2018-10-09 11:46
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող
Հարկադիր կատարող
Կառուցվածքը
Հարկադիր կատարման ենթակա ակտեր
Անհրաժեշտ փաստաթղթեր
Ընթացակարգը
Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
Կիրառվող միջոցները
Հարկադիր էլեկտրոնային աճուրդ
Օրենսդրություն
Նորություններ
Հաճախ տրվող հարցեր
Քաղաքացիների ընդունելություն
Մեդիադարան
Արձագանքներ
Հասցեներ եւ հեռախոսահամարներ
Հակոբ Հակոբյանն առաջին մարզային աշխատանքային այցն է կատարել Սյունիք  2018-08-10 14:21

   ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն ս/թ օգոստոսի 9-ին Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Ծառայության Սյունիքի մարզային բաժին:
 
Կապանում անցկացված խորհրդակցության ընթացքում Հակոբ Հակոբյանն անդրադարձել է Սյունիքի մարզային բաժնի խնդիրներին, լսել մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած հարցադրումները
 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզային բաժնում վերջերս անցկացված տեսչական ստուգման արդյունքները:
 
Կառույցի ղեկավարն առանձնակի ուշադրություն է հրավիրել կատարողական վարույթների իրականացման շրջանակում ի հայտ եկող մի շարք հարցերի պարզաբանմանը, նշել, որ քաղաքացիների հետ հարկ է տանել հետևողական շարունակական բացատրական աշխատանք՝ ներկայացնելով նաև կատարողական վարույթի շրջանակում իրենց իրավունքներն ու պարտականությունները. <<Որպես Ծառայության ղեկավար՝ սա իմ առաջին մարզային այցելությունն ու աշխատանքային խորհրդակցությունն է մարզում: Կարևորում եմ Ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ տեղի ունեցող այս խորհրդակցությունը նման ձևաչափով: Ուզում եմ արձանագրել, որ Ծառայությունը շարունակելու է որդեգրած քաղաքականությունը՝ իր գործունեությունն էլ ավելի թափանցիկ և հրապարակային դարձնելու ուղղությամբ: Մենք վեր ենք հանում խնդիրներ, առաջադրում դրանց լուծման ուղիներն ու միջոցներ ձեռնարկում հետագայում խախտումներն ու թերացումները բացառելու և նվազեցնելու ուղղությամբ: Պահանջում եմ ձեզանից յուրաքանչյուրիցդ ամենօրյա բարեխիղճ, սրտացավ, պատասխանատու աշխատանք, ազնվություն և ծառայողական պարտականությունների պատշաճ կատարում: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Ծառայությունը ողջունում է առողջ և ողջամիտ քննադատությունը, սակայն խստորեն դատապարտում է բոլոր այն անհիմն հայտարարությունները, որոնցով Ծառայության կողմից կատարվող օրենքով սահմանված կատարողական գործողություններին տրվում են ոչ հիմնավոր և ոչ իրավաչափ գնահատականներ>>:
 
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողն անդրադարձել է նաև օրենսդրական նախատեսվելիք փոփոխություններին՝ նշելով, որ դրանք միտված են հարկադիր կատարման ոլորտի շարունակական կատարելագործմանը: Մասնավորապես, Հակոբ Հակոբյանը խոսել է ՀՀ ոստիկանության հետ համատեղ մշակված օրենսդրական փոփոխությունների նախագծի փաթեթին՝ պարտապանի հետախուզման հետ կապված, որն էական փոփոխություն է նախատեսում:
 
Հակոբ Հակոբյանը խորհրդակցության ընթացքում խոսել է նաև հարկադիր էլեկտրոնային աճուրդի կազմակերպման գործընթացի մասին՝ նշելով, որ Ծառայության կողմից կատարվելու են կոնկրետ քայլեր՝ հարկադիր էլեկտրոնային աճուրդի գործընթացը հնարավորինս լուսաբանելու ուղղությամբ:
  Խորհրդակցության ավարտին ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը Սյունիքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Ասլան Գարաքյանին պարգևատրել է շնորհակալագրով:
  
Մարզային այցի շրջանակներում Կապանում Հակոբ Հակոբյանն իրականացրել է նաև խնդրահարույց վարույթներով քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում քննարկվել են տարբեր կատարողական վարույթների ընթացիկ հարցեր: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը դրանց վերաբերյալ բաժնի աշխատակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ միաժամանակ կարգադրելով սեղմ ժամկետում զեկուցել դրանց կատարման ընթացքի մասին:
 
Մարզային այցելության ընթացքում կառույցի ղեկավարը եղել է նաև Ծառայության Սյունիքի մարզային բաժնի Սիսիանի տարածաշրջանի բաժանմունքում:











Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, 0078, Հալաբյան փ. 41ա | Թեժ գիծ՝ (+374) 60 570-435 | Էլ. փոստի հասցե՝ hotline@harkadir.am ; press@harkadir.am
Copyright 2018 Բոլոր իրավունքները պաշտպանված են | ՀՀ Արդարադատության Նախարարություն | Հարկադիր Կատարումն Ապահովող Ծառայություն

site design updated 31.07.2018

Designed & Developed by WebCenter design studio